Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Չիպոլինո»-ն իր տեղը կունենա Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկում

11.02.2018

Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով հաստատության հանրության հետ կապերի բաժնին:

Երևանյան ընթերցումը իրականացրել են ռուսաստանցի խորեոգրաֆ, այս ստեղծագործության առաջին բեմադրիչ Հենրիխ Մայորովը և նրա դուստրը՝ Ռուսաստանի Մեծ թատրոնի պարուհի Աննա Մայորովան:

«Ինձ համար ավելի հեշտ է թվարկել, թե որ թատրոններում չեմ բեմադրել մանկական այս ներկայացումը,- իր զարմանքն է արտահայտել Մայորովը՝ հայ հեղինակի հայտնի բալետի առաջին բեմելը Հայաստանում միայն նոր իրականացնելու համար և իր ուրախությունն է հայտնել, որ «Չիպոլինո»-ն այսուհետ իր տեղը կունենա Հայաստանի օպերային թատրոնի խաղացանկում:

Ասենք, որ Կարեն Խաչատրյանի այս բալետի պրեմիերան կայացել է 1974թ.-ին՝ Կիևում, իսկ Երևանցի փոքրիկ հանդիսատեսները այն կարող են դիտել 2018թ.-ի նոյեմբերի 4-ին և 12-ին:






Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 910 անգամ