Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացավ այդ ներկայացման միակ ցուցադրությունը

11.11.2018


Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, Հունգարիայի ազգային թատրոնի արտիստները ռուսաստանցի ռեժիսոր Վալերի Ֆոկինի բեմադրությամբ Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստկան թատրոնում (МХТ-ում) ներկայացրել են Դոստոևսկու «Կոկորդիլոս» պատմվածքի հիման վրա բեմադրված նույնանուն ներկայացումը: Այդ մասին տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Առաջին անգամ այս բեմադրությունը ցուցադրվել է 1916թ.-ին՝ Հունգարիայում: Դա թատերական յուրահատուկ մի փոխանակության արդյունք է Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան և Հունգարիայի ազգային թատրոնների միջև: Բուդապեշտից ժամանած ռեժիսոր Աթիլլա Վիդնյանսկին ռուսաստանցի հանդիսատեսին ներկայացրեց Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի իր ընթերցումը, իսկ պետերբուրգցի Վալերի Ֆոկինը հունգարացիների համար պատրաստեց նույն հեղինակի «Կոկորդիլոս» բեմադրությունը:

Մոսկվայում նախրեին կայացավ այդ ներկայացման միակ ցուցադրությունը, որը նաև պրեմիերա էր:

Ներկայացումը ցուցադրվում էր հունգարերեն լեզվով՝ էկրանին ցուցադրվող սուբտիտրերի թարգմանությամբ: Ներկայացմանը ներկա հունգարացի թարգմանիչ Անդրաշ Կոզմայի ասելով այս բեմադրության մեջ կատարվում է առեղծված, որն ըստ նրա, խոսում է «մեր քաղաքակրթության վիճակի մասին, չնայած այն բանին, որ դա 19-րդ դարի տեքստ է»:

Բեմադրությունը մարդու կողմից սեփական նշանակությունը անմտորեն կարևորելու մասին է:

Պետական չինովնիկ Իվան Մատվեևիչին կոկորդիլոսը կուլ է տալիս: Նա ոչ միայն ողջ է մնում, այլև գիշատիչի որովայնից սկսում է հաղորդումներ բարձրաձայնել՝ կարծելով, որ կարող է ազդել մարդկանց մտքի ու մտածողության վրա: Դասականի կիսատ թողած և չավարտված պատմվածքը ռեժիսորը ամբողջացրել է Դոստոևսկու օրագրերից առանձնացված գրառումներով և հորինել է ֆինալը: «Կոկորդիլոսում» հաղթարշավը պետք է ավարտվի անվերապահ տապալմամբ:

Ներկայացումը մարդկային գոռոզամտության, իշխանության այսրոպեականության, ամբիցիաների և էգոիզմի մասին է: Ֆոկինը կարծես հասկացնում է, որ կոկորդիլոսի որովայնը կարող է շատ ավելի մոտ լինել, քան դա թվում է...

«Դա սարսափի աբսուրդ վերցրած ինչ-որ վայր չէ: Եվ մարդը այնտեղ, անհավանական պայմաններում է նստած... Դա, իհարկե, մեր բնույթն է, որն իրեն ավելի խոշոր ցուցադրելու հակում ունի, բայց մինչև ի՞նչ աստիճանի... Կարելի է լինել՝ չմոտենալով կոկորդիլոսին, բայց նաև կարելի է խելքը թռցնել և խցկվել նրա մեջ»,- ասել է Վալերի Ֆոկինը:

Այս ներկայացումը մինչև այսօր Հունգարիայում բուռն քննարկումների թեմա է: Թվում է միտքը հասկանալի է, բայց հետո՝ թվում է ոչ այնքան հասկանալի...

Սա Ֆոկինի ֆանտասմագորիան է, որը արժե դիտել և եթե դիտելուց հետո հասկանաս, ապա կցանկանաս նորից դիտել...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 974 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների