Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վեց կերպարները, վեց խորհրդանիշերը...

12.04.2018


Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում կմեկնարկեն Իտալիայի Նեապոլ քաղաքի «Ստաբիլե» թատրոնի հյուրախաղերը: Երկօրյա ելույթներով իտալացի արտիստները կներկայացնեն թատերախմբի գեղարվեստական ղեկավար Լուկա դե Ֆուսկոյի բեմդրած « Իրենց հեղինակին որոնող վեց կերպար» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Իտալացի դրամատուրգ Լուիջի Պիրանդելոյի այս ստեղծագործությունը շատերը համարում են 20-րդ դարի ամենակարևոր թատերական տեքստը: Ֆուսկոն պնդում է, որ Պիրանդելոն այս պիեսով կանխատեսել է կոնցեպտուալ արվեստի, էկզիզտենցիալիզմի, առօրյայից հեռանալու մուտքը արվեստի տիրույթ: «Նա կոտրում է կարծրացած սխեման, ներմուծում է նրա մեջ նատուրալիստական ֆանտաստիկայի էլեմենտներ»,- նշում է Ֆուսկոն: Նրա ասելով այդ վեց կերպարները, վեց խորհրդանիշերը, կարծես, այլ աշխարհից են ժամանում, սակայն նրանց չի կարելի անիրական և կյանքից կտրված լինելու մեջ մեղադրել: «Նրանք պատրաստ են քայլ անել բեմից դեպի մեր իրականություն՝ մեր մեջ արթնացնելով այնքան շատ անձնական հիշողություններ, տեսիլքներ, անհավանական կարևորության վառ պահեր»,- նշում է Ֆուսկոն:

«Ստաբիլե» թատրոնը համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 2002թ.-ին: Սակայն դա չի խանգարել, որ հիմնադրումից երեք տարի անց այն ստանա ազգային թատրոնի կարգավիճակ:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com
    Դիտվել է 755 անգամ