Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հաճախ, վճարում էին իրենց ստեղծագործություններով...

01.11.2019

Էստոնիայի հանրապետության անունը կրող նույնանուն Ազգային օպերայում 7 տարի առաջ բեմադրել են «Անիծված նկարչիՆ»՝ Ամադեո Մոդիլյանիին նվիրված բալետ: Ներկայացումը, որ հենց այդպես էլ կոչվում է՝ «Մոդիլյանի Անիծված նկարիչ»,, այս օրերին ներկայացվում է Ռուսաստանի Մեծ թատրոնում: Էստոնացի դերասանները մոսկովյան այս բեմահարթակում վերջին անգամ հանդես են եկել 28 տարի առաջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Բեմադրիչ Թոոմաս Էդուրը նկարիչ Լիյնա Կեզվալլիկի հետ դեկորացիաները վերածել է կտավների ու նկարների շրջանակների: Էդուրը խոստովանել է, որ ինքը Մոդիլյանիով «հիվանդացել» է մանկուց և նրա աշխատանքները դիտելու համար պահը բաց չի թողել երբեք:

Էդուրը ընդգծում է, որ ինքը ներկայացման մեջ հնարավորինս հավատարիմ է մնացել նկարչի կյանքի ընթացում արձանագրված փաստերին: Մոդիլյանին «... հարվածում է կանանց, կատաղում է, սիրում է: Նա հասարակության առաջ հանում էր հագուստները՝ դա փաստ է...»: Բեմադրիչը, համենայնդեպս նշում է, որ իր բեմադրության մեջ հանվելու տեսարանը իրենք չեն անում մինչև վերջ...: Նշենք, որ Էդուրը նաև «Էստոնիա» Ազգային օպերայի բալետային խմբի գեղարվեստական ղեկավրն է:

Ներկայացման մեջ նա ցուցադրել է փարիզյան արվեստի այդ ժամանակաշրջանի երկու թշնամիների՝ Պիկասոյին և Մոդիլյանիին:

Այստեղ երևում է երկու նկարիչների հարաբերությունների ամենատարբեր կողմերը՝ նաև մտասևեռվածությունը արվեստի մեջ, նախանձը միմյանց հանդեպ...

Բեմում «Ռոտոնդա» անունով այն հայտնի սրճարանն է, որտեղ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին սովորաբար հանդիպում էին Մոնմարտրի բոհեմի ներկայացուցիչները: Այնտեղ կրքերը անցնում էին բոլոր թույլատրելի սահամանները, իսկ խմած սուրճի կամ գինու համար նկարիչները, հաճախ, վճարում էին իրենց ստեղծագործություններով... «Եվս մեկ անիմաստություն: Ահա, տեսեք, Պիկասսոն նույնպես «վճարել» է:»:

Իսկ Էդուրի բեմադրության մեջ, պարող Անատոլի Արխանգելսկու ներկայացմամբ, Մոդիլյանին էքսցենտրիկ է, նեղացկոտ, նաև՝ շատ խոցելի: Բայց այդ որակները նրան չէին խանգարում երազել փառքի մասին:

Նա հիվանդ էր թոքախտով, թմրամոլ էր և ալկահոլիկ: Նա սիրավեպի մեջ էր ռուսաստանցի Աննա Ախմատովայի և անգլուհի Բեատրիս Հոսթինգսի հետ: Այս երկու բանաստեղծուհիների ու նկարչի հարաբերությունների մասին ժամանակին խոսում էր ողջ Փարիզը:

Բամադրության մեջ, անշուշտ, ներկա է նաև Մոդիլյանիի ամենազգացմունային բնորդուհին, որին նա պատկերել է 25 տարբեր կտավներում: Մոդիլյանիի հետ մեծ սիրո անբաժանելի թելերով կապված Ժաննա Էբյութերնը (նրան մարմնավորել է պարուհի՝ Ալյոնա Շկատուպան) ինքնասպան եղավ նկարչի մահից մեկ օր հետո....

Մոդիլյանին մահացավ աղքատության մեջ: Այսօր նրա նկարները համարվում են աճուրդի սալոնների զարդը և վաճառվում են տասնյակ միլիոնավոր դոլարներով:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 943 անգամ