Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փողոց դուրս եկած ժողովուրդը պաշտպանեց այդ միակ թատրոնը

01.22.2019


Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը խոստովանել է, որ Թատերական տարի հռչակված 2019թ.-ի իրենց ծրագրերում «աններելի բացթողում» են արել, քանի որ չեն ստեղծել հատուկ նախագծեր, որոնց հիման վրա օժանդակություն կցուցաբերվեր այն թատրոններին, որտեղ խաղում են երեխաները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Նրա ասելով Ռուսաստանում այսօր գործում են 14 մանկական թատերական դպրոցներ և մշակութային կրթօջախների ավելի քան հազար թատերական բաժիններ:

Հենց հատկապես այպիսի հաստատություններում, ըստ Կալյագինի, շատ երեխաներ հաղորդակցվում են թատրոնի և մշակույթի հետ: Ըստ նրա. «Շատ ոչ մեծ քաղաքներում արվեստի մանկական դպրոցներն, ըստ էության, հանդիսանում են մշակույթի միակ կենտրոնը»:

Նա հիշեցնում է, որ մի փոքրիկ բնակավայրում իշխանությունները որոշում էին կայացրել փակել մանկական ստուդիան: Սակայն փողոց դուրս եկած ժողովուրդը պաշտպանեց այդ միակ թատրոնը, որտեղ խաղում են երեխաները:

Կալյագինը նշել է, որ մանկական թատրոնները յուրահատուկ արգելոցներ են, որտեղ փորձում են աճեցնել ստեղծագործող մարդկանց: Արգելոց, քանի որ դրանց տարածքը պաշտպանվում է տգիտությունից, փողոցի ազդեցությունից, գռեհիկությունից: Նա նշել է, որ այդ պաշտպանությունն իրականացնում են յուրային մարդիկ:

«Եվ հիմա,- ընդգծել է Կալյագինը«- այդ մարդիկ շփոթմունքի մեջ են: Նրանց մասին մոռացել ենք: Նրանց մասին մոռացել են և «Փոքր Ռուսաստանի մշակույթը» նախագծում, որը գործարկել է «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը»:

Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահը նաև ասել է, որ մշակութային դաստիարակության գործը, որը իրականացվում է տեղական թատրոններում և որոնցում աշխատում են անձնուրաց նվիրյալները, կարևոր դերակատարություն ունի երեխաների հետ ամենօրյա աշխատանք իրականացնելու տեսանկյունից և դա բոլորովին այլ իմաստ ունի, քան նշանավոր թատրոնների եզակի, մեկանգամյա հյուրախաղերը:











    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 973 անգամ