Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրդեհին զոհ է գնացել տիկնիկների սեփական «աշխարհը» ստեղծած Վ. Զախարովը

02.02.2019

Նախորդ օրը՝ փետրվարի 1-ին, Ռուսաստանի Տոմսկ քաղաքում, երեկոյան հրդեհի զոհ է դարձել «2+կու» թատրոնի հիմնադիր Վլադիմիր Զախարովը: Այդ մասին «riatomsk.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Վլադիմիր Զախարովը ծնվել է 1954թ.-ի սեպտեմբերի 30-ին՝ Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում: 1978թ.-ին ավարտել է Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով «Էլեկտրական համակարգերի կիբեռնետիկոսի» որակավորում: Աշխատել է մեքենաշինության ոլորտում, զբաղվել է ռոբոտների կատարելագործմամբ, ապա անսպասելի փոխել է գործունեության ոլորտը և աշխատանքի անցել «Սկոմորոխ» թատրոնում, որպես տիկնիկների կոնստրուկտոր:

1991թ.-ին Վլադիմիր Զախարովը հիմնում է իր սեփական «2+կու» տիկնիկային թատրոնը, որը համաշխարհային տիկնիկային թատրոնների մեջ արմատականորեն տարբերվող բնույթ ուներ և աչքի էր ընկնում ձևի ու բովանդակության աննախադեպ թարմությամբ:

Նրա թատրոնի անդրանիկ հանդիպումը հանդիսատեսի հետ «Տաշեղից պատրաստված ժանը» ներկայացմամբ սկսվեց:

Զախարովի թատրոնում «աշխատում» էին յուրահատուկ «կենդանի» տիկնիկներ, որոնք հատուկ սարքով հարմարեցվում էին ինչպես թատրոնի այս կամ այն հատվածում, այնպես էլ տիկնիկախաղացի բազուկին:

Որպես հեղինակ և դերասան նա իր ներկայացումներում, սովորաբար, հանդես էր գալիս անձամբ: Իր հիմնադրած այս թատրոնում Զախարովը հեղինակել և բեմադրել է 15 ներկայացում: Պիեսները գրել է անձամբ: Թատրոնի խաղացանկում եղել են նաև այլ դրամատուրգների ստեղծագործություններ:

Վլադիմիր Զախարովի հիմնադրած թատրոնը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 1002 անգամ