Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ք. Քովներ. «Գաղափարներ որոնք թիրախավորել են առավելը և շարունակում են առաջ գնալ...»

02.05.2019

Նյու-Յորքում, սկսնակ դրամատուրգների մասնագիտական աճին օժանդակող «Off-Broadway Playwrights Realm» ընկերությունը հայտարարել է իր առաջին «Beyond the Realm» փառատոնի մեկնարկը: Այս միջոցառումը նախատեսում է փետրվարի ընթացքում ներկայացնել 4 դրամատուրգների նոր ստեղծագործություններ, որոնք դեռ մշակման գործընթացի մեջ են:

Բրոդվեյի թատերգության մեջ իր զգալի ներդրումն ունեցող և սկսնակ դրամատուրգների ստեղծագործական շահերով առաջնորդվող կազմակերպությունը միշտ ձգտում է հաշվի առնել բեմի համար ստեղծագործող գրողների աճող պահանջմունքները:

Այդ մասին հայտարարել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Քեթրին Քովները:

«Մենք մշտապես գնահատում ենք, թե որքանով է մեր ծրագրավորումը համապատասխանում մեր կարողություններին, որպեսզի ներշնչենք սկսնակ դրամատուրգներին ստեղծելու նոր և գրավիչ գործեր: Ընթացիկ թատերաշրջանում մենք նախընտրել ենք ծավալուն, համարձակ և ոչ ստանդարտ աշխատանքներ, այդ պատճառով մենք որոշել ենք ստեղծել տարածություն այն նախագծերի համար, որոնք առավել շատ օժանդակության կարիք ունեն՝ գաղափարներ որոնք թիրախավորել են առավելը և շարունակում են առաջ գնալ...»,- ընդգծել է Քովները:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 712 անգամ