Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

7-ից 23 տարեկանները իրենց հետ բերել են...

02.19.2019


Այսօր՝ փետրվարի 19-ին, Մոսկվայում մեկնարկել է «Ձմեռային թատերական խաղեր» խորագրով հերթակն մրցույթ-փառատոն, որին մասնակցում են 7-ից 23 տարեկան ավելի քան հազար դերասաններ: Բոլոր մասնակիցները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից ժամանած մանկական երաժշտական կամ արվեստի դպրոցների, թատերական խմբակների և ստուդիաների սովորողներ են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այս միջոցառման նախաձեռնողներից մեկը «Նադեժդա» («Հույս») արվեստների դպրոցն է, որտեղ էլ կցուցադրվի ներկայացումների մեծ մասը: Մյուս հարթակը տրամադրել է «Սալյուտ» մշակութային կենտրոնը:

«Ռուսաստանում մանկական թատրոնները միմյանցից բաժան-բաժան են: Մեր մանկավարժների թիմը ցանկացավ ստեղծել հարթակ, որտեղ նրանք կկարողանային հանդիպել և իրենց փորձը փոխանակել: Արդյունքում հաջողվեց ստանալ քաղաքապետարանի մշակութային դեպարտամենտի աջակցությունը և իրականացնել մեր գաղափարը: Սկզբում փառատոնը մոսկովյան էր, սակայն երկու տարի առաջ այն դուրս եկավ համառուսաստանյան մակարդակի»,- ասել է «Նադեժդա» արվեստների դպրոցի երաժշտական թատրոնի պատասխանատու Մարիա Եվսեևան:

Ասենք, որ «Ձմեռային թատերական խաղեր» մրցույթ-փառատոնն անցկացվում է 2014թ.-ից:

Երեխաները իրենց հետ բերել են ինչպես դասական հեղինակների (Չեխով, Բրեխտ, Շեքսպիր, Մարկես), այնպես ժամանակակից գրողների ստեղծագործությունների հիման վրա պատրաստված բեմադրություններ: Մրցույթը գնահատող ժյուրին հիմնականում համալրված է Համառուսաստանյան կինոյի և Թատերական արվեստների պետական ինստիտուտների մասնագետներով:

«Ձմեռային թատերական խաղերը» կշարունակվեն մինչև մարտի 2-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 843 անգամ