Մայրաքաղաքի թատրոնների թվի կրճատում չի սպասվում, հավաստիացնում է Հ/Կ-ի տնօրենը02.26.2019
Մոսկվայի մշակույթի համայնքը չի սպասում մայրաքաղաքի թատրոնների թվաքանակի կրճատման: Օրերս, մոսկովյան թատրոնների տնօրենների օթյակի նիստի ժամանակ հայտարարել է «Մշակութային գործիչների արտադրամաս» հասարակական կազմակերպության տնօրեն Լև Լանցմանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Նման հայտարարության համար հիմք է ծառայել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանում «շատ են պետական թատրոնները»:
«Որպես մայրաքաղաքային մշակութային գործիչների արտադրամաս» մենք Մեդվեդևի հայտարարությունից հետո խնդրի մասին հարցում ենք ուղղել Ռուսաստանի դաշնային կառավարությանը, և կարող եմ ասել, որ թատրոնների ոչ մի կրճատում կամ նրանց ֆինանսավորման նվազեցում չի նախատեսվում,- ասել է Լանցմանը: - Եթե որևէ մեկը լրջորեն կցանկանա դա անել, թող այդ քննարկի մեզ հետ, և մենք միասին կհասկանանք, արդյոք դա անհրաժե՞շտ է, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ վերջերս դաշնային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի վարչապետը այն կարծիքն էր հայտնել, որ Ռուսաստանում « պետական թատրոնները շատ են»: Մեդվեդևի ասելով, պետությունը պետք է օժանդակի «առավել պահանջարկված թատրոններին», իսկ որոշ դեպքերում էլ «գնա առանձին կոլեկտիվների միավորման»:
Գործադիր իշխանության այս հայտարարությունը մեծ արձագանք էր առաջացրել ռուսական հասարակության մեջ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1