Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր պոեզիայի և տիկնիկագործության օրն է

03.21.2019

Այսօր՝ մարտի 21-ին, պոեզիայի և տիկնիկագործության միջազգային օրն է:

Պոեզիայի միջազգային օրը հիմնադրել է UNESCO-ն՝ 1999թ.-ին: Այսպիսի տոնակատարություն նշելու նպատակը ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին նպաստելն է:

Իսկ տիկնիկագործության կամ տիկնիկային թատրոնի միջազգային օրը նշելու նախձեռնությամբ 2000 թ.-ին հանդես է եկել տիկնիկային թատրոնի իրանցի հայտնի գործիչ Ջիվադ Զոլֆահարիխոն: 2003թ.-ի այս օրը այդ ավանդույթը արդեն արմատավորվեց համաշխարհային տիկնիկագործությունը նշանավորելու նպատակով:

Տիկնիկային թատրոնի գործիչների միջազգային միությունը (UNIMA-ն) այդ տոնակատարության առթիվ դիմեց ոլորտի բոլոր գործիչներին հետևյալ հորդորով. «Թող այս օրը խաղան տիկնիկային ներկայացումներ, անցկացվեն քննարկումներ, կազմակերպվեն հանդիպումներ, թող այս հնագույն արվեստի տեսակի՝ տիկնիկային թատրոնի բոլոր պրոֆեսիոնալները և սիրողները համախմբվեն: Թող շրջաջապատում բոլորը դառնան մեր տոնի մասնակիցներ: Թող որ բոլորը հայտնվեն տիկնիկների թատրոնում»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 926 անգամ