Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն ստեղծող և մատուցող բոլոր քրմերին, քրմուհիներին և նրանց հանդիսատեսներին

03.27.2019


Թատրոնի մեջազգային օրը ինքնին ավետում է արվեստի այս տեսակի ընդհանրական բնույթը, համամոլորակային նշանակությունը, տարբեր լեզուներով, հայացքներով, տեսակետներով և միջոցներով բեմ դուրս եկող մարդկանց մեջ նույն հիմքն ունեցող և նույնարմատ մետաֆիզիկայի առկայությունը:

Սա յուրահատուկ միասնության տոն է բեմի այս և այն կողմերի համար:

Կուլիսներից անդին և այս կողմ հաղորդակցման բանաձևը առավել քան հստակ է՝ հավատարիմ լինել մարդուն բարձրացնելու և վեհացնելու գաղափարին: Թատրոնն իր այդ առաքելությունը կատարում է երկակի հարթություններում, որոնցից առաջինում արտիստն է, իսկ երկրոդում՝ հանդիսատեսը: Մեկը խաղալով բարձրանում և վահենում է, մյուսը դիտելով ու ըմբռնելով հետևում է առաջինին:

Գեղարվեստի ուժը մարդուն բարձրացնելու մեջ է:

Թատրոնը իր հրաշալի ընդհանրացումների ծիրում մարդկային հանճարով գեներացված մեծ արվեստ է: Հազարամյա արվեստ, որը կգոյատևի անկախ բոլոր տեսակի հասարակական և աշխարհաքաղաքական վայրիվերումներից:

Թատրոնը մարդուն մարդ պահող էներգիայի անփոխարինելի տիրույթ է...

«Թագլուրը» շնորհավորում է թատրոն ստեղծող և թատրոն մատուցող բոլոր քրմերին ու քրմուհիներին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 901 անգամ