Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոնը ունի նաև դրամական բաղադրիչով հատուկ մրցանակ

04.04.2019


Այսօր՝ ապրիլի 4-ին, Սանկտ-Պետերբուրգում բացվել է «Հանդիպումներ Ռուսաստանում» խորագրով 21-րդ թատերական միջազգային փառատոնը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրներից և Բալթիկայից ժամանած 9 երկիր ներկայացնող ռուսական թատերախմբերը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ռուսական սիրավեպ» նշանաբանով այս փառատոնում կներկայացվեն այնպիսի բեմադրություններ, որոնց ստեղծման համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել ռուս դասական և ժամանակակից դրամատուրգները:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Ռուսական թատրոնը արտասահմանում որպես ռուսական մշակույթի ինստիտուտ» վերնագրով միջազգային կոնֆերանս: Այդ միջոցառման մասնակիցները արտասահմանում գործող ռուսական թատրոնների ասսոցիացիայի անդամներ են: Նրանք կքննարկեն ոչ միայն թատերական կրթությանն առնչվող հրատապ հարցեր, այլև ռուսերեն լեզվի պահպանման, այդ լեզվով արտասահմանում մանկական թատրոնի զարգացման վերաբերյալ խնդիրներ: Այս ասսոցիացիայի նախագահը Թբիլիսիի Գրիբոեդովի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Նիկոլայ Սվենտիցկին է:

Փառատոնի նշանակալից միջոցառումներից մեկն էլ կդառնա մասնակից երկրների թատերախմբերի համար նախատեսված ունիվերսիադան, որին հիմնականում կմասնակցեն հետսովետական տարածքի տարբեր պետություններից ժամանած երիտասարդ դերասանները և ուսանողները: Նրանք այդ միջոցառման շրջանակներում կցուցադրեն իրենց պատրաստած ներկայացումները:

Բացի այդ անվանի թատերական գործիչների մասնակցությամբ կանցկացվեն վարպետաց դասեր:

«Հանդիպումներ Ռուսաստանում» թատերական փառատոնը կավարտվի ապրիլի 12-ին:

Ավելացնենք, որ փառատոնը ունի նաև 2008 թ.-ին հիմնադրված և անխափան գործող դրամական բաղադրիչով հատուկ մրցանակ, որը կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի անունը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 983 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների