Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերժել են երկու հնագույն թատրոնները միավորելու նախարարական գաղափարը

04.06.2019

Նախօրեին, ապրիլի 5-ին, Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում Սանկտ-Պետերբուրգից ժամանած ռեժիսոր Վալերի Ֆոկինի մասնակցությամբ կայացել է տեղի Վոլկովի անվան և պետերբուրգյան հայտնի Ալեքսանդրինյան թատրոնի միավորման մասին խորհրդակցությունների շարք, որը անցկացվել է փակ (թատրոնների և իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ) և բաց (հասարակական քննարկումների) ձևչափերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Քննարկումների ընթացքում պարզվել է, որ այդ երկու հնագույն և անվանի հաստատությունների միավորման և որպես Առաջին ազգային թատրոն հանդես գալու գաղափարը չի գտել որևէ հավանություն Յարոսլավլ քաղաքի պաշտոնական և ոչ պաշտոնական հանրության միջավայրում: Ավելին, ներկաները նշել են, որ Վոլկովի անունը կրող թատրոնին պետք է վերադարձնել առաջին ռուսական թատրոնի կարգավիճակը և այն ֆինանսավորել որպես Ազգային արժեքի և ոչ թե նրան պահել «մնացորդային սկզբունքով», կիսաքաղցած օրաբաժնով:

Ի դեպ, ներկաները շատ խիստ քննադատական խոսքեր են հասցեագրել նաև այդ երկու հին թատրոնները միավորելու վերաբերյալ Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված հրամանի նախագծի շատ դրույթների: Դրանց մասին իր անտեղյակությունն է բարձրաձայնել նաև Վալերի Ֆոկինը, որին ներկաները թերահավատությամբ են արձագանքել, քանի որ Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարը այս նախաձեռնության հեղինակներից մեկն է:

Ինչևէ, բայց հրամանի դրույթների մասին անտեղյակ լինելու և դրանց վրա զարմանալու վարքագիծը ակնհայտ ցուցադրել է, որ Ֆոկինը հրաժարվել է նախարարական հրամանի այդ նախագծից:

Այդ փաստաթղթի համաձայն Յարոսլավլի թատրոնը պետք է համարվեր Ալեքսանդրինյան թատրոնի ստորադաս կառույց, նրա ողջ ունեցվածքը փոխանցվեր Ալեքսանդրինյան թատրոնին, իսկ վոլկովյան թատրոնի տնօրինությունը գտնվեր Պետերբուրգում:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 705 անգամ