Գտնել անտիկ ժամանակներից դեպի մեր օրերը բերող ճանապարհները04.11.2019
Ռուսաստանի Պսկովի և Պարխովի տարածաշրջանների հոգևոր առաջնորդ, մետրոպոլիտ Տիխոնը ստեղծել է թատերական ներկայացում նվիրված բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 220-ամյակին, որը լրանում է 2019թ.-ին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «pskov.ru»-ին:
Մետրոպոլիտն այն կարծիքին է, որ իր թատերական նախագիծը ռուս դասականին կբացահայտի նոր կողմերից: «Նախագիծը կօգնի ցուցադրել, թե ինչպես է զարգացել և մտածել այդ մարդը, քավ լիցի, Պուշկինի ստեղծագործություններից մեզ հասել է հարուստ ժառանգություն և սևագրեր»,- հայտարարել է հոգևորականը:
Մետրոպոլիտ Տիխոնը անդամակցում է նաև Պատրիարքների մշակութային և Ռուսաստանի նախագահին կից մշակույթի և արվեստի խորհուրներին:
Այս թատերական նախագծից առաջ մետրոպոլիտը հայտարարել էր, որ գրել է պիես Ղրիմի պատմության մասին: Այդտեղ, ինչպես ներկայացրել է նա, փորձ է արվել գտնել անտիկ ժամանակներից դեպի մեր օրերը բերող ճանապարհները: Այդ պիեսը նախատեսվում է բեմականացնել Խերսոնես քաղաքում 2019թ.-ի ամռանը:
Հավելենք, որ մետրոպոլիտ Տիխոնի հեղինակած ուղղափառ քրիստոնեությանն անդրադարձող «Ոչ սուրբ սրբերը» գիրքը այսօր Ռուսաստանում դարձել է բեսթսելեր: Այդ հրատարակության տիրաժն արդեն հատել է 3 մլն օրինակի սահմանը և հասցրել է թարգմանվել չինարեն և ներկայացվել Հոնքհոնգում: