Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Արվեստ կամ մահ» ընկերակցությանն անդամագրվածների միջավայրում

04.15.2019


Ողջ քաղաքը դարձել է «Թատրոն 18+»-ի բեմ: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ ռուսական Դոնի Ռոստով քաղաքը միայն գետերը և կազակները չեն, այլև ներկայացումներ, որոնք դիտելու համար արժե գնալ այդ քաղաք.... Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ռոստովի թատրոնները վերջին 8 տարիներին չեն հայտնվել համառուսական գլխավոր թատերական մրցանակաբաշխության մեջ, իսկ այս տարի «Թատրոն 18+»-ի միանգամից երկու ներկայացում հավակնում են պատվավոր մրցանակաբաշխության պարգևներին 5 անվանակարգերում:

Ներկայացումներից մեկը՝ «Կախարդական երկիրը» նախատեսված չէ այլ թատրոններում ցուցադրելու համար, համարվում է, այսպես ասած՝ «ոչ արտագնա ներկայացում»: Բնականաբար այն չէր կարող ներկայացվել նաև Մոսկվայում: Ահա թե ինչու մրցանակաբաշխության ժյուրին Ռոստով է ժամանել հատուկ այս բեմադրությունը դիտելու և իր գնահատականը տալու համար:
Այս ներկայացմանը ներկա լինել և նույնիսկ դրա հերոսի կարող է վերածվել դեպի ցած` Դոնի մոտ, զբոսանքի ելած յուրաքանչյուր ոք: Գլխավոր գործող անձը ինքը քաղաքն է, ավելի ճիշտ Ռոստովի այն կերպարը, որն այսօր, արդեն, գորություն չունի: Այն հիմա ապրում է քաղաքի հայտնի նկարիչների, բանաստեղծների, երաժիշտների հիշողություններում և «Արվեստ կամ մահ» ընկերակցությանն անդամագրվածների միջավայրում:

Իսկ ռեժիսոր, «Տեատր դոկ» և Տրանսֆորմատոր.դոկ» թատրոնների գաղափարախոս, այս արթ-խմբի անդամ Վսեվոլոդ Լիսովսկու ներկայացման համար գրական հենք է ծառայել ռոստովյան բոհեմի մասին գրող Մաքսիմ Բելոզարի գիրքը:

Գործողությունները ծավալվում են քաղաքի բակերում, գարաժների, բնակելի ու լքված տների, գարնան արևի տակ փռած լվացքի լաբիրինթոսներում, այս ու այն կողմ վազվզող անտուն շների ու գնչու երեխաների միջավայրում: Սահմանը թատրոնի և իրական կյանքի միջև ջնջվում է և արդեն դժվար է տարբերել, թե ինչն է ռեժիսորական մտահղացում և ինչը՝ ոչ:

Նույնիսկ ասում են, որ հանդիսատեսների խմբին աննկատ վերահսկում են անվտանգության աշխատակիցներ, որովհետև «ամեն ինչ էլ պատահում է»:

Մեկ` խելագարը սպառնում է արտիստուհուն դուրս նետել վերևի հարկից, մեկ` տատիկն է դերասաններին հետապնդում ու դուրս քշում իր տան հարկաբաժնից և պոկոտում ազդագրերը: Իսկ մի անգամ էլ, ուղղակի, մի հարբած անցորդ հանդիսատեսներին ապշեցրել է իր ՌԷՊ-ով (պարով):

Այնպես որ «Կախարդական երկիրը» ներկայացումը արմատներով սերտաճել է այս քաղաքին, ճիշտ ինչպես այդ բեմադրությունը ստեղծած «Թատրոն 18+»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 968 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների