Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դառնալով կերպար կամ կերպարը մարմնավորող դերասան

05.02.2019


Ընթացիկ թատերաշրջանի վերջում Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնը հրաժեշտ կտա երկու դիտարժան ներկայացումների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դրանցից առաջինը ռուսաստանցի հայտնի բեմադրիչ Յուրի Բուտոսովի շեքսպիրյան «Արքա Լիրի» յուրահատուկ ընթերցումն է, որը 2006թ.-ից ի վեր հավաքում էր լեփ-լեցուն հանդիսասրահներ:: Այդ բեմադրության մեջ, չթեթևացնելով հանճարեղ անգլիացու կյանքի մասին իմաստավորումները, ռեժիսորը հանդիսատեսին առաջարկում է բավականին բարդ փոխաբերական կառուցվածք: Բուտուսովը պատմում է ընտանիքի քայքայման մասին, որը, ըստ նրա, սերտորեն կապ ունի երկրի ու անհատականության քայքայման հետ...

Երկրորդը մենաներկայացում է: Այն դերասանի յուրահատուկ բենեֆիս է: Դերասանը «Սատիրիկոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինն է, որը հանդիսատեսին է ներկայացնում մի «Երեկոն Դոստոևսկու հետ»:

Դերասանը և կերպարը, որը անվանակոչված է Պոդպոլնի, մշտապես երկատվում է՝ դառնալով կերպար կամ կերպարը մարմնավորող դերասան: Կոնստանտին Ռայկինը առանց երկնչելու բացահայտում է իր անձի խորքերը, ապա վայրկյանապես կրկին վերադառնում դերին ու կերպարին: Այս մենաներկայացումը մարդկանց առաջ արտիստի խոստովանություն է, անընդհատ սեփական անձի մեջից դուրս սողոսկելու և կերպարի մեջ մտնելու գործընթաց:

«Երեկոն Դոստոևսկու հետ» ներկայացումը ամեն դերասան չէ, որ կկարողանա մինչև վերջ կրել իր ուսերին: Դա ստացվում է Կոնստանտին Ռայկինի մոտ: Ահա թե ինչու այն ինչ-որ տեղ թողնում է նրա բենեֆիսի տպավորությունը, որը հանդիսատեսը դիտում էր սկսած 2010թ.-ից::






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 698 անգամ