Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոննելլանը հսկում է, որպեսզի ոչինչ չխաթարի ինտիմ կապը...

06.03.2019


- Ես մի քանի չափանիշներ ունեմ, որոնցով պիեսներ եմ ընտրում,- ասել է դասական դրամատուրգների բազմաթիվ գործերի բեմադրություններ իրականացրած և համաշխարհային հռչակ վաստակած բրիտանացի ռեժիսոր Դեկլան Դոննելլանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Չափանիշներից առաջինը ռեժիսորը նշել է այն, որ ընտրված պիեսը պետք է հարմար լինի արտիստներին, որոնց հետ ինքն աշխատում է: Երկրորդն այն է, որ պետք է լինել բավականին հարուստ, որպեսզի ստեղծագործական խումբը գործը երկար ժամանակ ուսումնասիրելու հնարավորություն ունենա: Դոննելլանը դասական ստեղծագործության ուսումնասիրության համար որպես տևողություն նշում է այն ժամանակաշրջանը, քանի դեռ պիեսը խաղում են, «որովհետև ներկայացման վրա աշխատանքը պրիմիերայից հետո չի ավարտվում»:

Դեկլան Դոննելլանի կարծիքով դասական գործը որոշակի մշակույթի չի պատկանում: Շեքսպիրի կամ Ռասինի գործերը շոշափում են հավերժական թեմաներ՝ սերը, կորուստը, զղջումը, որոնք մոտ են բոլորին: Ըստ նրա այդ հեղինակներն, արդեն հարյուրավոր տարիներ, ցույց են տալիս կյանքը:

Բեմադրությունների համար նա դասական գործերն է նախընտրում, որովհետև նրանց մոտ ավելի լավ է ստացվում ներկայացնել մեղքը, մեղքի զգացումը, զղջումը, հատուցումը... Նա կարծում է, որ, օրինակ «Մաքբեթը» պարզապես գերազանց թրեյլեր չէ:

«Որքան խորն ես թափանցում պիեսի մեջ, այնքան ավելի քիչ ես այն հասկանում»,- նշում է նա:

Նրա կարծիքով անընդհատ նոր շերտերի առաջ կանգնեցնելու դասական գործի այդ հատկությունը կյանքի իրական հանելուկն է: «Արվեստի մեծ գործը անհնար է մինչև վերջ ճանաչել: Այն միշտ զարմացնում է քեզ, ինչպես երկինք նետած ադամանդը կփայփլեր տարբեր գույների բազմազանությամբ»,- ասում է Դոննելլանը: Նրա կարծիքով միայն փիլիսոփայությամբ և հոգևոր խորքով տոգորված մեծ տեքստերն են այդպիսի բանի ունակ...

Նրա ասելով, դասականը պետք է սիրել ինչպես սիրելի ընկերոջը, այլ ոչ թե ինչպես սառը հուշարձան: Դոննելլանը ընդգծում է, որ փորձերն սկսելուց առաջ պետք է խորը շունչ քաշել և պարզապես ինքն իրեն թույլատրել զարմանալու այն բանի վրա, որ ծնվում է փորձերի ժամանակ: Նա կարծում է, որ բեմադրությանը կյանք են ներշնչում արտիստները, որոնք պատասխանատու են հանդիսատեսներին պատմությունները պատմելու համար: Իսկ որպես ռեժիսոր ինքն ընդամենը հսկում է այդ ինքնաբուխ ընթացքը, որպեսզի ոչ մի բան չխախտի կապը արտիստների և պիեսի միջև, ոչինչ չխաթարի այդ ինտիմ կապը...






Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 648 անգամ