Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փառատոն՝ բեմ տանող ճանապարհը դժվարությամբ գտնող դրամատուրգների համար

06.05.2019


Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում այսօր բացվել է ժամանակակից դրամատուրգիայի «Մեթադրամա» խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնը: Այն բացվել է դրամատուրգ Յուլիա Տուպիկինայի «Մայան և Կոշչեյը» պիեսի ընթերցմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»ին:

Դրամատուրգիայի այս ստուգատեսի աշխատանքներին մասնակցում են հյուրեր Հարավային Կորեայից, Մալազիայից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից:

Սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է: Առաջինը կայացել է 2018թ.-ին, որին մասնակցել են միայն ռուսաստանցի դրամատուրգները: Հաշվի առնելով առաջին փառատոնի փորձը և դրական արդյունքները, կազմակերպիչները որոշել են 2019թ.-ին փոխել միջոցառման ձևաչափը, ընդարձակել նրա ընդգրկման սահմանները և հյուրընկալել նաև թատրոնի համար ստեղծագործող օտարերկրացի գրողների: Այն կտևի 5 օր, որի ընթացքում թատերասերները հնարավորություն կունենան ծանոթանալ այն պիեսներին ու հեղինակներին, որոնք դժվարությամբ են գտնում բեմ տանող ճանապարհը:

Փառատոնի ընթացքում կներկայացվեն նաև լիարժեք բեմադրություններ և ներկայացումների էսքիզներ:

«Մեթադրամա» խաղաղօվկիանոսյան միջազգային փառատոնն անցկացվում է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի երիտասարդական դրամատիկական թատրոնի և Վլադիվոստոկում բնակվող դրամատուրգ Վիկտորիա Կոստյուկևիչի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության և Պրիմորիեի մշակույթի դեպարտամենտի օժանդակությամբ:

Նշենք, որ փառատոնը անցկացվում է 2019թ.-ն Ռուսաստանում թատրոնի տարի հռչակելու նախագծի շրջանակներում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1044 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների