Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոսել փառատոնի և ոչ թե հերթական կրակոցի մասին

06.14.2019


Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում մեկնարկել է «Jaffa Fest» թատերական փառատոնը, որտեղ ավանդաբար կենտրոնական տեղ են գրավում «Ոսկե դիմակը Իսրայելում» նախագծի ներկայացումները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Jaffa Fest»-ն իր առջև խնդիր է դնում այս եղանակով հանրայնացնել թատրոնը, մարդկանց մեջ սեր արթնացնել դեպի բեմարվեստ:

Փառատոնի և իսրայելական «Գեշեր» թատրոնի տնօրեն Լենա Կրեյնդլինան նշել է, որ, գուցե և բոլորը չեն գալիս և բոլորը չգիտեն այս փառատոնի մասին, բայց իրենք կողմ են, որ Իսրայելին վերաբերող համաշխարհային նորություններում խոսեն փառատոնի և ոչ թե հերթական կրակոցի, դյուրավառ հեղուկով շշերով իրականացրած ահաբեկչության մասին:

«Jaffa Fest» փառատոնի բացման պատիվը տրվել է մոսկվացի հայտնի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի «Ամուսիններ և կանայք» ներկայացմանը:

Ի դեպ, նշենք, որ Իսրայելում բնակվում են մեծաթիվ ռուսախոս մարդիկ: Մոտավոր հաշվարկներով Ռուսաստանից փառատոնին մասնակցող բոլոր թատերախմբերի ելույթներին սպասվում է, որ ականատես կդառնա 4 հազարից ավելի հանդիսատես:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 649 անգամ