Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առասպելական Ոդիսևսը մետրոյում

06.15.2019

Այսօր՝ հունիսի 15-ին, Սանկտ-Պետերբուրգում կայացել է Թատերական օլիմպիադայի պաշտոնական բացումը: Իսկ նախորդ օրը այդ նախագծի շրջանակներում նիդերլանդական «Gajes» թատրոնի արիստները քաղաքային մետրոյում ցուցադրել են «Ոդիսական» ներկայացումից առանձին երաժշտական հատվածներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Անտիկ ժամանակաշրջանի հեղինակ Հոմերոսի պոեմի հիման վրա ստեղծված բեմադրությունը ներկայացնում առասպելական հերոս Ոդիսևսի տուն վերադառնալու պատմությունը: Այս ներկայացման գործողությունները ծավալվել են պետերբուրգյան մետրոպոլիտենի ուղևորների աչքերի առջև:

Թատերական օլիմպիադայի շրջանակներում հանդես կգան ինչպես ռուսական, այնպես էլ բազմաթիվ օտարերկրյա թատերախմբեր: Կանցկացվեն նաև դասախոսություններ և վարպետաց դասեր:

Միջոցառման անցկացման հիմնական վայրը կլինի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Ալեքսանդրինյան թատրոնը: Սպասվում է որ Սանկտ-Պետերբուրգ կժամանեն արտասահմանյան 21 երկրների թատերական կոլեկտիվներ: Իսկ ընդհանուր առմամբ ռուս և օտարերկրյա արտիստների կատարմամբ կցուցադրվի ավելի քան 50 բեմադրություն:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 612 անգամ