Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոսել անլուրջ, բայց գտնել հավերժական հարցադրումների ճիշտ պատասխանը

06.24.2019


Այսօր՝ հունիսի 24-ին, Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում, կներկայացվի նոր բեմադրություն, որի ժանրը այստեղ սահմանվում է հետևյալ կերպ. «Մի պատմություն՝ մտածված հատուկ այս թատրոնի համար»: Դրա հիմքում ընկած է Չարլզ Սամուել Ադամսի սարսափների սյուրռեալիստական աշխարհում ապրող ընտանիքի հայտնի պատմությունը, որը վերնագրված է այսպես. «Չարլզ Ադամսի կտակը կամ յոթ կախվածների ընտանիքը»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «intermedia.ru»-ին:

Ներկայացման հերոսի նախատիպը Չարլզ Ադամսն է: Բայց այստեղ կա նաև սարսափ ֆիլմերի արքայի Ալֆրեդ Հիչքոքի համր ֆիլմերի ձեռագիրը, արթ-նուար ոճը, Թիմ Բըրթոնի գոթական ոճով ձևավորված ֆանտազիաները, Սպիտակաձյունիկի մասին հեքիաթը և Ռոմոյի ու Ջուլիտայի պատմությունը:

Ներշնչվելով հայտնի քրիստոմատեական կերպարներով, ներկայացման հեղինակները իրենց պատմության համար նոր հերոսներ են հորինել: Արդյունքում ստացվել է սարսափելի-ծիծաղելի կատակերգություն, որը դիտարժան է և ունի երգիծական, ծիծաղաշարժ, թեթև և իմաստուն նկարագիր: Այստեղ շատ հնարքներ և հատուկ էֆեկտներ են օգտագործվել, այստեղ ինքնամոռաց պարում են և ներշնչանքով երգում: Այստեղ շատ անլուրջ են խոսում իրենց լուրջ թեմաներից, բայց փորձում գտնել գոյության հավերժական հարցերի իրենց պատասխանը:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 679 անգամ