«Գոյը» հոգեբանական բանաձևերի կիզակետ06.30.2019
Երևանյան փոքրիկ բեմի կիսախավար առաջնամասում, հաշմանդամի սայլակի թիկնակի ետևից երևում է ուսերին չհասնող երկար, սև մազերով կնոջ գլուխը ու հին հունական մարմարակերտ արձանի պես նրբակերտ ուսերը: Կինը նստած է անշարժ: Նա անտարբեր է աստիճանաբար բազմամարդ դարձող դահլիճի ձայներին: Նա անհաղորդ է այս ու այն կողմից իր վրա նետած հետաքրքրասեր հայացքներին: Նա անշարժ Է:
Սակայն ներկայացումը սկսելուց շատ առաջ պատկերված այս միզանսցենի մետաֆիզիկայում կա անորոշ մի ուժ: Այդ ուժը հանդիսատեսի մեջ ակամա գեներացնում է տագնապահարույց սպասում: Նա դահլիճում անմիջապես վերածվում է արդեն ձևավորված և ավարտուն մթնոլորտի բաղադրիչի: Հանդիսատեսը պատրաստ է հետևել, նույնիսկ մասնակցել բեմից իրեն առաջարկվող իրադարձություններին:
Հետաքրքրասիրության, անորոշության և ինչ-որ կարևոր բանի հասնելու բնազդն ու գիտակցությունը կարծես թե այս անգամ հատվելու են Երևանի «Գոյ» Բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնում: Եթե, նույնիսկ, դեռ չեն հատվել, ապա, անշուշտ, այս բեմը, այս փոքրիկ հանդիսասրահը հենց այն վայրն են, որտեղ դրանց ճանապարհները կխաչաձևվեն:
Դահլիճին թիկունքով նստած հաշմանդամը գիտի, թե ինչ է սպասում հանդիսասրահում հարմարավետ բազկաթոռներին տեղավորվող յուրաքանչյուր հանդիսատեսի... Ավելին, նրա էության մեջ արդեն վաղուց մեկ կետում են ֆոկուսավորվել մարդկանց նկատմամբ մոտեցումների բոլոր բանաձևերը և այդ կետը, ինչպես ատոմի միջուկը, վերստին սպասում է ֆրանսիացի մեծ գրող Ալբեր Քամյուի մտքի և ռեժիսոր Սարգիս Արզումանյանի ընթերցմամբ առաջացող դետոնացիային:
Դա տեղի է ունենում Երևանի «Գոյ» Բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի բոլոր երեկոյան ներկայացումների ավանդական ժամին՝ 19:30-ին:
Ներկայացումն սկսված է:
Ալբեր Քամյու: «Օտարը»:
Ռեժիսոր՝ Սարգիս Արզումանյան
Դերերում՝
Էլիզա Մանթաշյան
Էդգար Անդրեասյան
Հայկ Կլեկչյան
Վալենտինա Ջուլհակյան
Տրդատ Մակարյան
Կառլեն Կարապետյան