Ռուսաստանում հայտարարված թատերական տարվա ալիքները հասել են նաև Ղրիմ07.02.2019
Ռուսաստանում ընթացքի մեջ գտնվող թատրոնի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումների ալիքը հասել է նաև Ղրիմի թերակղզի: Այդ նախաձեռնության հովանու ներքո Եվպատորիայում մեկնարկել է մանկական թատրոնների «Հող: Թատրոն:Երեխաներ» խորագրով 24-րդ միջազգային փառատոնը: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Փառատոնին, բացի ռուսաստանյան խմբերից մասնակցում են նաև արտիստներ Լիտվայից, էստոնիայից և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունից: Ընդհանուր առմամբ ստուգատեսին մասնակցում են 22 թատրոն, որոնք միջոցառման 7 օրերի ընթացքում հանդիսատեսին կներկայացնեն 25 բեմադրություն: Բացի այդ մանկական տարբեր թատրոնների դերասանները և ռեժիսորները կանցկացնեն վարպետության դասեր:
«Հող: Թատրոն: Երեխաներ» թատերական փառատոնը հիմնադրվել է 1991թ.-ին և Եվպատորիայում անցկացվում է արվեստի «Ոսկե բանալի» միջազգային թատերական կենտրոնի օժանդակությամբ:
Ավելացնենք, որ Ռուսաստանի նախագահի հրամանագրով 2019թ.-ն հայտարարվել է թատրոնի տարի: Այս միջոցառման համար պետությունը հատկացրել է մոտ 1,5 մլրդ ռուբլի: Ծրագիրը ընդգրկում է 15 առանցքային միջոցառումներ, որոնցից առավել մասշտաբայինները կդառնան 8-րդ Թատերական օլիմպիադան և Համառուսաստանյան թատերական մարաթոնը: