Թատերական փառատոն ողջ հուլիս ամսվա ընթացքում07.09.2019
Մոսկվայի հուլիսյան շոգերը թատերասերների համար կմեղմվեն նաև այնպիսի մշակութային իրադարձությամբ, ինչպիսին ավանդաբար անցկացնում են հայտնի ռեժիսոր Ռոման Վիկտյուկը և նրա գլխավորած «Լույսի տուն» թատրոնը: Այս տարի «Թատերական մարաթոն» անունն ստացած միջոցառումը թվով 19-րդն է:
Թատրոնի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց բեմում ողջ հուլիս ամսվա ընթացքում կցուցադրեն տարբեր տարիների բեմադրություններ, ինչպես նաև ընթացիկ թատերաշրջանի բոլոր պրեմիերաները:
«Թատերական մարաթոնի» շրջանակներում կիրականացվեն նաև պերֆորմենսներ և ստեղծագործական հանդիպումներ, որոնց տրվել է շատ խոսուն վերնագիր՝ «Թեյախմություն արտիստների հետ»:
Բացի այդ, այս տարի ՌոմանՎիկտյուկի ղեկավարած թատերական մարոթոնում հանդիսատեսներին կմատուցվի մեկ նորություն՝ նրանց ուշադրությանը կներկայացվեն բազմաթիվ բեմադրություների ձևավորման մակետներ, որոնք պատկերում են «Լույսի տուն» թատրոնի բեմ բարձրացված ներկայացումների սցենոգրաֆիական լուծումները՝ բոլոր մանրամասներով:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: