Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը

07.31.2019

Հայ թատերական արվեստը մեծ կորուստ կրեց: Հուլիսի 30-ին կյանքից հեռացել է ավագ սերնդի ակնառու ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:

Ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ ԵրվանդՂազանչյանը ծնունդով երևանցի է: Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որտեղ ձեռք է բերել երկու որակավորում՝ դերասանի (1953-1958 թթ.), ապա՝ ռեժիսորի (1962-1965 թթ.):

Երվանդ Ղազանչյանը հայ մեծ ռեժիսոր Վարդան Աճեմյանի և ռուսական դասական բեմարվեստի նշանավոր ներկայացուցիչ Գեորգի Տովստանոգովի դպրոցի լավագույն ներկայացուցիչներից էր, նրանց սանը:

Ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես դերասան, ապա իր հաստատուն տեղը գտել թատերական ռեժիսուրայի տիրույթում:

Երվանդ Ղազանչյանը որպես գեղարվեստական ղեկավար աշխատել է Հայաստանի տարբեր պետական թատրոններում, որոնցում ընդհանուր առմամբ բեմադրել է հայ և համաշխարհային դրամատուրգիան ներկայացնող ավելի քան 150 ներկայացում:

Նա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, արժանացել է պետական բազմաթիվ պարգևների:

Երվանդ Ղազանչյանը Երևան և Գյումրի քաղաքների պատվավոր քաղաքացի էր:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 607 անգամ