Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տեղը զիջելով նոր աշխատանքային խնդիրներ ու մոտեցումներ բերող արվեսագետի...

08.21.2019


Օրերս Մոսկվայի երաժշտական թատրոններից առաջինը նոր թատերաշրջանը սկսեց Կոլոբովի անվան «Նովայա օպերա» («Նոր օպերա») թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Եկող տարի՝ 2020թ.-ին իր 30-ամյակը նշող թատրոնը կադրային լուրջ խնդիրներ է լուծում և ստեղծագործական կողմը կարծես նրա առօրյայում նահանջ է գրացել, քանի որ խաղացանկը չի թարմացվում և նոր պրեմիերաները հազվադեպ երևույթի են վերածվել (այս տարի, օրինակ, կլինի ընդամենը երկու բեմադրության պրեմիերա) : Սակայն այս թատրոնին պետք է վերագրել համաշխարհային այնպիսի մեծ ձեռքբերում, ինչպիսին է առանց ծայրահեղ դեպքերի, աշխատանքային կարգով թատերախմբում իրականացվող թարմացման գործընթացը:

Նախ նշենք, որ փոխվել է թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժորը, որը իր տեղը զիջելով նոր աշխատանքային խնդիրներ ու մոտեցումներ բերող արվեսագետի, այնուամենայնիվ կմնա առանցքային դերակատար հաստատության ստեղծագործական առօրյայում:

Բացի այդ, Մոսկվայում աշխատելու են հրավիրվել Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոնի մի շարք առաջատար մենակատարներ: Ի դեպ, սա հարցի դրական կողմի հետ ունի նաև բացասական դրսևորում, քանի որ ակնհայտ է, որ Պերմի թատրոնից հայտնի ղեկավար Թեոդոր Կուրենտզիսի հեռանալուց հետո, այդ բավականին հայտնի մշակութային օջախը հայտնվել է փլուզման վտանգի առջև:

«Նոր Օպերան» հրապուրիչ է դարձել նաև Ռուսաստանի այլ թատրոններում աշխատող շատ արտիստների համար: Մոսկվացիները իրենց բեմում կտեսնեն հայտնի դեմքեր, որոնք այս թատերաբեմ են տեղափոխվել Նովոսիբիրսկից (Պավել Յանկովսկի՝ բարիտոն), Ռուսաստանի Մեծ թատրոնից (Ստանիսլավ Մոստավոյ՝ տենոր) և այլք:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 612 անգամ