Արտասահմանում մայրենի լեզվով գործող թատրոններից լավագույնները հանդես կգան մայրաքաղաքում09.04.2019
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Մոսկվայի երկու տարծություններում՝ Վախթանգովի անվան թատրոնի Սիմոնովյան բեմում և ՄՕՍՏ թատրոնում (Մոսկվայի ուսանողական բաց թատրոն) կմեկնարկի արտասահմանում գործող ռուսական թատրոնների՝ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «www.teatral-online.ru»-ին:
«Ռուսական թատրոնի աշխարհ» խորագիրը կրող միջոցառման 3 օրերի ընթացքում հանդիսատեսները կդիտեն Թել-Ավիվում, Վարշավայում և Նյու-Յորքում մշտապես գործող թատերախմբերի պատրաստած ռուսալեզու ներկայացումները:
«Բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից, այսօր գործում են ռուսական թատրոններ: Դրանք կազմակերպվել են այն դերասանների ու ռեժիսորների նախաձեռնությամբ, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են արտասահմանում: Միայն Գերմանիայում այդպիսի մոտ 60 կոլեկտիվներ են գործում: Շատ թատրոններ կան նաև Ամերիկայում, Իսրայելում և շատ այլ երկրներում: Այդ թատրոնները խաղում են ինչպես իրենց երկրների ռուսալեզու հանդիսատեսների, այնպես էլ տեղաբնիկների համար (օրինակ,ինչպես իսրայելական «Zero» թատրոնը՝ սուբտիտրերով կամ երկու լեզվով): Այդ թատրոններից յուրաքանչյուրի շուրջը ձևավորվել է սեփական ֆանակումբ: Շատ թատրոններին կից (ԱՄՆ, Ավստրիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա) բացվել են մանկական թատերական ստուդիաներ, որտեղ հաճախում են ինչպես ռուսալեզու քաղաքացիների, այնպես էլ ռուսերեն սովորել ցանկացող տեղացիների երեխաները»,- ասել է փառատոնի նախագահ, «Տեատրալ» հանդեսի գլխավոր խմբագիր Վալերի Յակովը:
Ռուսական թատրոնների միջազգային փառատոնը, որ «Տեատրալ» հանդեսի խմբագրակազմի մտահղացումն է, անցկացվում է արդեն 3-րդ տարին: Առաջին միջոցառումն անցկացվել է Իտալիայում (2017թ.), ապա՝ Գերմանիայում (Բեռլինյան փառատոն՝ 2018 և 2019թթ.):
Ներկա երեքօրյա փառատոնը անցկացվում է Բեռլինյան փառատոնում առավել աչքի ընկած թատերախմբերի մասնակցությամբ: Մոսկվացի խստապահանջ հանդիսատեսին հանդիպելու այս հնարավորությունը նրանց տրված պարգևներից մեկն է:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: