Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն, որտեղ օգտագործելով միևնույն բառերը՝ խոսում են տարբեր բաների մասին

09.24.2019

Թատերական ենթատեքստից բացակայում է բոլորովին մեկ այլ կողմ քայլ կատարելու փորձը: Օրերս այսպիսի միտք է հայտնել Ռուսաստանում «Fringe» ծրագրով անցկացված դրամատուրգների «Լյուբիմովկա 2019» փառատոնի արթ-տնօրեն, թատերական քննադատ Աննա Բանասյուկևիչը: Ըստ նրա, պետք է թատրոնին առաջարկել դժվարալուծելի ռեբուս, ստիպել, որ այն գտնվի գեղարվեստական որոնումների մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Առաջնորդվելով նման սկզբունքով «Լյուբիմովկա 2019» փառատոնի մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տվել է Սանկտ-Պետերբուրգցի երիտասարդ դրամատուրգ Եկատերինա Ավգուստնյակի «Ներբող-ԴՆԹ» պիեսին, որն էլ ստացել է համապատասխան դրամաշնորհ Մոսկվայի թատրոններից մեկում բեմադրվելու համար:

Գենետիկական կոդի վրա հիմնված կառուցվածքով «Ներբող-ԴՆԹ»-ն պատմություն է այն մասին, որ մարդիկ օգտագործելով միևնույն բառերը՝ խոսում են տարբեր բաների մասին: Կարծես նրանք հաղորդակցվում են ոչ նույն լեզվով, որը հաճախ միմյանց հասկանալու կամ ըմբռնելու հնարավորություն չի տալիս, անգամ, ամենամերձավոր մարդկանց:

Հեղինակը գրել է փորձարարական տեքստ: Նման պիեսները սովորաբար շատ մեծ դժվարությունների են հանդիպում բեմում հայտնվելու ճանապարհին: Բայց նման մրցույթային դրամաշնորհը այդպիսի հնարավորություն կարող է ընձեռել: «Լյուբիմովկա 2019» փառատոնի արթ-տնօրենը կարծում է, որ այս գործը կարևոր է ողջ թատերական համատեքստի համար:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 636 անգամ