Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հնագույն թատրոնը նոր նախագիծ է սկսել

10.09.2019

Ռուսաստանի Յարաոսլավլ քաղաքում գործող Ֆեդոր Վոլկովի անվան պետական ակադեմիական թատրոնում սկսել են «Բաց թատրոն» նոր նախագիծը, որը հնարավորություն է տալիս հանդիսատեսներին ներկա գտնվել բեմադրությունների և բենեֆիսների փորձերին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Նախագիծը մեկնարկել է Շեքսպիրի պիեսների առանձին տեսարանների բեմադրական փորձերով: Դրանք տեղի են ունենում շաբաթվա աշխատանքային 5 օրերին, 3-ական ժամ տևողությամբ: Փորձերի ժամին կկազմակերպվեն էքսկուրսիաներ, որոնց ընթացքում դերասանները կներկայացնեն վոլկովյան թատրոնի առօրյան և աշխատանքի կազմակերպման եղանակները: Իսկ առաջին բենեֆիսը՝ նվիրված թատրոնի արտիստներից մեկին, կկայանա հոկտեմբերի 11-ին:

Վոլկովի անվան պետական ակադեմիական թատրոն Ռուսաստանի առաջին պրոֆեսիոնալ հարթակն է: Այն իր գործունեությունը սկսել է 1750թ.-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1040 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների