Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գ. Իսահակյան. «Արվեստին, մշակույթին հպվելը մարդուն դարձնում է ավելի բարդ...»

10.14.2019


Մոսկվայի Սացի անվան մանկական երաժշտական թատրոնում պարգևներ են հանձնել «Թատրոն-երեխաներ» սոցիալական նախագծի շրջանակներում անցկացված համառուսաստանյան նկարչական մրցույթի հաղթողներին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ասենք, որ մրցույթի պարգևները բաժին են հասել Ռուսաստանի 8 վարչական տարածաշրջաններ ներկայացնող 57 երեխայի, իսկ հաղթողներին հանձնվել են Ղրիմում գտնվող հայտնի մանկական ամառային ճամբարի ուղեգրեր:

«Իմ խորին համոզմամբ երեխաներին պետք է զարգացնել՝ նկատի չունենալով, որ նրանք բոլորը պետք է զբաղվեն արվեստով: Ինչ-որ հսկա մոլորություն կա, որ երեխան, որը զբաղվում է թատրոնով, երաժշտությամբ կամ նկարչությամբ, հետագայում պարտադիր պետք է դառնա ստեղծագործական ոլորտի մասնագետ: Նման բան չի կարող լինել: Ինձ թվում է, որ պարզապես արվեստին, մշակույթին հպվելը մարդուն դարձնում է ավելի բարդ: Իսկ դա նրան հնարավորություն է տալիս հետո գնալ ցանկացած մասնագիտության տիրույթ: Այն, որ Էյնշտեյնը ջութակ էր նվագում, նրան չդարձրեց մեծ ջութակահար, սակայն, ես կարծում եմ, որպես նախկին ջութակահար, բարդացրել է նրա հանճարեղ ուղեղի կապերը և, արդյունքում, դարձրել մեծ ֆիզիկոս»,- ասել է Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը և նշել, որ այս մրցույթը նպատակ չի հետապնդում ապագա նկարիչներ, գրողներ կամ որևէ այլ մասնագետ ձևավորել:

Ըստ նրա, այս միջոցառումը շատ կարևոր պատմություն է հանդիսատեսի և թատրոնի համագործակցության մասին: Իսահակյանի կարծիքով լինել հանդիսատես չի նշանակում լինել պասսիվ: Նա համոզված է, որ հանդիսատեսը թատրոնի վրա պակաս ազդեցություն չի թողնում, քան թատրոնը՝ հանդիսատեսի:

«Ինձ թվում է, որ դրա մեջ է հետաքրքրությունը. ինչպե՞ս է արտացոլվում ներկայացումը հանդիսատեսի գլխում, հատկապես պատանի հանդիսատեսի»,- ընդգծում է մոսկովյան թատրոնի հայ ղեկավարը և կարևորում այն հանգամանքը, թե ինչի է վերփոխվում ներկայացումն այն դիտող հանդիսատեսի գլխում, ինչպիսի տեսողական ձևեր է ստանում, ինչպիսի տեքստեր են այնտեղ մնում...

«Թատրոն-երեխաներ» մշակութային-սոցիալական նախագիծը նվիրված է 2019թ.ին Ռուսաստանում անցկացվող թատրոնի տարվան: Այն նախաձեռնել են ՌԴ մշակույթի նախարարությունը, Թատերական գործիչների միությունը և էլի մի շարք մշակութային և կրթական հաստաթություններ:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 1016 անգամ