Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ոսկե դիմակը» կմեկնի նաև Թուրքիա

10.14.2019


Ռուսաստանում ամենահեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունը՝ «Ոսկե դիմակը», իր լավագույն ներկայացումները այս տարի նույնպես կցուցադրի արտասահմանում: 2019թ.-ին ամենամյա աշնանային հյուրախաղերը կկայանան երեք երկրներում՝ Էստոնիայում, Լատվիայում և Թուրքիայում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Սկզբում փառատոնը կընթանա Մերձբալթյան երկու հանրապետություններում:

Եվրոպայի այս տարածաշրջանում «Ոսկե դիմակ»-ը իր հյուրախաղային ելույթները սկսել է 2005թ.-ից: Այս տարի այս ավանդական դարձած թատերական տոնին մասնակցում են այնպիսի հայտնի կոլեկտիվներ, ինչպիսիք են Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնը, Սանկ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ թատրոնը, Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնը, Սանկտ-Պետերբուրգի երաժշտական կատակերգության թատրոնը և Մոսսովետի թատրոնը:

Բալթյան հյուրախաղերի ընթացքում նախատեսվում են նաև ստեղծագործական տարբեր հանդիպումներ, վարպետաց դասեր, դասախոսություններ և այլն:

«Ոսկե դիմակ»-ը առանձին ծրագիր է մշակել թուրքական հյուրախաղերի համար, որտեղ նախատեսվում է ամփոփել 2019թ.-ի միջազգային նախագծերը:

Դա տեղի կունենա Ստամբուլում, որտեղ ռուսական թատերական փառատոնը կժամանի նոյեմբերին: Ի դեպ, ռուս արտիստները այդ ընթացքում կհասցնեն մասնակցել նաև նոյեմբերին տեղի ունենալիք Արվեստների ստամբուլյան միջազգային փառատոնին: Իսկ «Ոսկե դիմակ» փառատոնի շրջանակներում կներկայացվեն 4 բեմադրություններ՝ «Բալետ Մոսկվա» թատրոնի «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս», Ազգությունների թատրոնի «Կրկես» և «Իրանյան կոնֆերանս», ինպես նաև Վախթանգովի անվան թատրոնի «Եվգենի Օնեգին» ներկայացումները:

«Ոսկե դիմակ» փառատոնը հիմնադրել է 1993թ.-ին՝ ՌԴ թատերական գործիչների միությունը: Այն համարվում է այս երկրի պրոֆեսինալ թատերական ոլորտի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը: Պարգևներ են նախատեսված թատերական արվեստի բոլոր տեսակների համար (դրամա, օպերա, բալետ, ժամանակակից պար, օպերետա/մյուզիքլ, տիկնիկայիյն թատրոն:

Հավելենք, որ փառատոնը մայրաքաղաքից դուրս՝ Ռուսաստանի այլ քաղաքներում, հյուրախաղերով սկսել է հանդես գալ 2000թ.-ից:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 851 անգամ