Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ձևաչափ, որը հնարավորություն է տալիս չպարտադրել...

10.16.2019


Սանկտ-Պետերբուրգի «Լենսովետ» թատրոնը երկու օրից կմեկնարկի կրթական-լուսավորչական «Ժամանակների կապ» նախագիծը, որը կկայացվի ընթերցանության ձևաչափով և իր շրջանակներում կմիավորի դասական և ժամանակակից գրականությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ընթերցանության ձևաչափը հնարավորություն է տալիս չպարտադրել ռեժիսորական միջամտություններ, այլ բացահայտում է տեքստի հեղինակին իր ողջ գունապնակով և մտածողության շերտերով: Այս ձևաչափը հարազատ է ժամանակակից այն թատրոնին, որը ձգտում է այն բանին, որ ներկայացումը առաջին հերթին տեղի ունենա հանդիսատեսի գլխում: Այդպես հանդիսատեսը վերածվում է համահեղինակի՝ ընթերցման ընթացքին միացնելով իր երևակայությունը և ընկալումները:

Ինչպես ներկայացրել է թատրոնի ռեժիսոր Մարիա Ռոմանովան ընթերցումների նախագիծը կմեկնարկի «Գոգոլ և «Կ» աստիճան» խորագրով երեկոյով, որի ժամանակ կներկայացվեն Գոգոլի «Շինել» և ժամանակակից ռուս գրող Ալեքսանդր Մելիխովի «Նորռուսական կալվածատերեր» ստեղծագործությունները:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 689 անգամ