Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմեկնարկի թատերախաղերի շարք տաճարական միջավայրում

10.23.2019



Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի սուրբ Պետրոսի և Պավելի Աստվածաշնչյան-լյութերական մայր տաճարում կներկայացվի «Արթուր արքան» իմմերսիվ ներկայացման պրեմիերան՝ ըստ Պերսելլի համանուն օպերայի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Այս ներկայացմամբ կբացվի իմմերսիվ թատերախաղերի շարքը տաճարական միջավայրում, որը կազմակերպել է «Բելկանտո» հիմնադրամը:

Իմմերսիվ ներկայացումների առանձնահատկությունն այն է, որ բացարձակ ջնջվում է պայմանական սահմանագիծը բեմի և հանդիսասրահի միջև և հանդիսատեսը ներգրավվում է բեմադրության գործողությունների մեջ: Սա հնարավորություն է ընձեռում ստեղծել մի մթնոլորտ, որը լիարժեք հաղորդակցություն է ձևավորում հանդիսատեսների և դերասանների միջև և նրանք միասին հանդես են գալիս որպես մեկ ընդհանրական ստեղծագործական օրգանիզմ:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 754 անգամ