Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ընդգրկված էին նաև սահմանափակ հնարավորություններով մարդիկ

10.31.2019


Այսօր, հոկտեմբերի 31-ին, ավարտվեց Ռուսաստանում սոցիալական թատրոնի առաջին փառատոնը, որն ընթանում էր Մոսկվայում: Այդ մասին տեղեկացնում է «iz.ru»-ն:

Բեմադրություններում խաղում էին ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ: Դրանցում ընդգրկված էին նաև սահմանափակ հնարավորություններով մարդիկ:

Փառատոնը կազմակերպել էին «Արվեստ, գիտություն և սպորտ» հիմնադրամը և «Ինքլյուզիոն» ստեղծագործական նախագծերի կենտրոնը:

Միջոցառմանը օժանդակություն ցուցաբերած կազմակերպությունների մեջ հիշատակվում են նաև ՌԴ նախագահական դրամաշնորհի և «Սոեդինենիե» («Միացում») հիմնադրամները:

Ներկայացումները ցուցադրվում են Ազգությունների թատրոնում, Երմոլովայի տուն-թանգարանում և Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում:

Փառատոնի անցկացման վայրերում չտեսնողների և խուլերի համար կային հաղորդակցումն ապահովող համապատասխան հնարավորություններ:

Փառատոնի նպատակը սահմանափակ ունակություններ ունեցող արտիստների իրական հնարավորությունների ցուցադրությունն էր:

Ֆորումի արդյունքներով ներկայացումներից մեկը կապահովվի հյուրախաղերի մեկնելու ֆինանսական հնարավորությամբ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 987 անգամ