Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոֆի Լորեն. ««Թող որ նրանք քիչ լինեն, բայց դա իմ հանդիսատեսն է»

12.18.2019

Իտալական կինոյի և թատրոնի մեծագույն աստղերից մեկի՝ Սոֆի Լորենի համար 2019թ.֊ն հոբելյանական էր։ Նրա միլիոնավոր երկրպագուներն այսօր էլ շարունակում են նշել իրենց կուռքի 85֊ամյակը, թեև այն լրացել է սեպտեմբերի 20-ին։

ԱՄՆ֊ում այդ հոբելյանի առիթով ծրագրված շրջագայությունների ընթացքում Լորենը նախընտրում էր հանդես գալ միայն ոչ մեծ քաղաքներում։ Իսկ, օրինակ, Լոս֊Անջելոսում կամ Նյու֊Յորքում խուսափում էր, թեև այդ մեգապոլիսներում նույնպես հազարավոր երկրպագուներ պատրաստ էին ժամերով կանգել ու սպասել նրա հետ հադիպելու բաղձալի պահին։

«Հենց այդ պատճառով էլ ես այնտեղ հանդես չեկա»,֊ասել է արտիստուհին ու բացատրել, որ ինքը մտադիր չէ աճուրդ անցկացնել, որպեսզի մարդիկ բղավեն. «Հեյ տեսեք, մեր մոտ է եկել կենդանի Սոֆի Լորենը»։

«Ես ցանկանում եմ նրանց, ով ինձ գիտի և սիրում է, ով ողջ այս տարիներին հետևել է իմ ստեղծագործությանը, ում կյանքի կարևոր շատ իրադարձություններ ու հիշողություններ կապ ունեն իմ անվան հետ։ Այդ մարդիկ չեն ծուլանա անցնել իրենց տնից 300 կմ հեռու, որպեսզի տեսնեն ինձ։ Եվ ես դա գնահատում եմ։ Ես բեմ եմ դուրս գալիս անվճար, որպեսզի բավականություն պատճառեմ այդ մարդկանց», ֊ ասել է արտիստուհին և ավելացրել. «Թող որ նրանք քիչ լինեն, բայց դա իմ հանդիսատեսն է։ Ես տեսնում եմ յուրաքանչյուրին և խոսում եմ յուրաքանչյուրի հետ։ Մեծ քաղաքում դա հնարավոր չէ։ Հսկայական դահլիճը լցված կլիներ, և ես կտեսնեի ոչ թե մարդկանց, այլ պարզապս անդեմ ամբոխ»,֊ վերջում նշել է Սոֆի Լորենը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 949 անգամ