Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Դասականության խաղը» կրթում է իր ապագա հանդիսատեսներին

12.24.2019


Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնը, «Ստուդիա» և «Աշխարահայացք» կրթական նախագծերի հետ համագործակցելով, գործողության մեջ է դրել անվճար, ինտերակտիվ երաժշտական դասախոսությունների շարք՝ հասցեագրված դպրոցականներին: Միջոցառումը կոչվում է «Դասականության խաղ»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Այսօր, դեկտեմբերի 24-ին թեման «Կլասիցիզմն» է:

Դասախոսությունները կազմակերպիչները անցկացնում են խաղի ձևով, առանց դպրոցական կանոնների: Ինչպես նշում են նրանք, դրանք կկազմակերպվեն այնպես, որ հետաքրքիր լինի ժամանակակից անչափահասին:

Հինգ ամսվա ընթացքում երիտասարդ երաժիշտների թիմը դպրոցականներին կներկայացնի երաժշտական մշակույթի պատմության մեջ էական դեր խաղացած անհատականությունների, տարբեր դարակազմիկ իրադարձություններ և ստեղծված երաժշտական գործեր: Նույնիսկ փորձ կարվի դպրոցականների հետ համատեղ ուժերով սեփական ստեղծագործությունները հորինել:

Թատրոնում կանցկացվի 5 դասախոսություն՝ «Բարրոկկո», «Կլասիցիզմ», «Ռոմանտիզմ», «Ժամանակակից երաժշտություն», «Երաժշտությունը կինոյում»:

Ասենք, որ այս նախագծով առաջին դասախոսությունը կայացել է դեռ նոյեմբերին: Այն նվիրվել է «Բարրոկկոյի» ժամանակաշրջանին: Վիվալդու, Հենդելի և այդ դարաշրջանի այլ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները երեխաներին մատուցվել է և ակադեմիական սկզբունքների պահպանմամբ, և ամենաժամանակակից եղանակով՝ դրանց ջազային իմպրովիզացիաներով:

«Դասականության խաղ» նախագիծը անցկացվում է անվճար::


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 969 անգամ