Բնակիչներն իրավունք չունեն հեռանալ 03.09.2020
Կորոնավիրուսի (COVID-2019) տարածման հետևանքով Իտալիայի կառավարության որոշմամբ բոլոր թատրոնները փակվել են: Այժմ թատրոնների տոմսարկղերը զբաղված են արդեն վաճառված տոմսերի ետ ընդունմամբ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Նախորդ օրը՝ մարտի 8-ին, Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին «Թվիթերում» գրել է, որ այդ օրվանից Իտալիայում պետք է փակվեն կինոդահլիճները, թատրոնները, թանգարանները, չեղյալ համարվեն համերգները: «Սա ծանր ընտրություն է»,-իր գրառման վերջում ավելացրել է նախարարը:
Բացի այդ, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ներդրել է կարանտինի նոր միջոցներ:
Այսօրվանից՝ մարտի 9-ից, արգելված է մուտքը Լոմբարդիա և Վենետիկ, իսկ տեղի բնակիչներն իրավունք չունեն հեռանալ նշված տարածաշրջանից: Այդ միջոցառումները տարածվում են նաև Էմիլիա-Ռոմանիա, Մարկե, Վենետո և Պյեմոնտ մարզերի վրա:
Ներկա պահին Իտալիայում հաշվառված է կորոնավիրուսով վարակված մոտ 5 հազար մարդ: Մահացել է 233 հիվանդ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1