Ներկայացում ամեն ինչ կարողացող մեծն Լյուդմիլայի մասին03.09.2020
Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում ձոն-ներկայացում են պատրաստել՝ նվիրված խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի գերաստղ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյին: Օրերս, Ռիմաս Տումինասի ղեկավարությամբ գործող թատրոնում կայացել է այդ ներկայացման պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Այս թատրոնում լավ են հիշում բազմաժանր բեմական կյանք ունեցող մեծ արտիստուհուն: Նա եղել է Ռիմաս Տումինասի մերձավոր բարեկամը, իսկ 2010թ.-ին եղել է Մոսկվայի Արբատ փողոցում գտնվող վախթանգովյան թատրոնի 89-րդ թատերաշրջանի հանդիսավոր փակման մասնակից:
Ռեժիսոր Ալեքսանդր Նեստերովի բեմադրած ներկայացման հիմքում դրված է Լյուդմիլա Մարկովնայի ուղղակի խոսքը, որը կազմվել է ըստ արտիստուհու «Իմ մեծական մանկությունը», «Ծափահարություններ» և «Լուսիա, ստոպ» գրքերի:
Լյուդմիա Գուրչենկոյին մարմնավորում է Վախթանգովի անվան թատրոնի արտիստուհի Նոնա Գրիշաևան: Խոսելով իր նոր դերի մասին, Գրիշաևան նշել է, որ Գուրչենկոն մանկությունից եղել է իր կյանքի կողմնորոշիչը և փարոսը: «Ինձ թվում էր, որ եթե վիճակված է արտիստուհի լինել, ապա միայն այնպիսի, ինչպիսին նա էր, որը կարող էր ամեն ինչ»: