Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օպերան ու բալետը հանդիսատեսին կներկայացվի միայն օն-լայն ռեժիմով

03.16.2020

Զանգվածային միջոցառումների անցկացումն արգելելու հետ կապված` Վիենայի պետական օպերան սկսում է իր լավագույն օպերային և բալետային ներկայացումների անվճար օնլայն հեռարձակումներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ ձևաչափով առաջին հեռարձակումը www.staatsoperlive.com համացանցային հարթակում կայացել է մարտի 15-ին: Իսկ այսօր, մարտի 16-ին, ամբողջ աշխարհի օպերային արվեստի սիրահարներին ավստրիական հայտնի թատրոնը հրավիրում է դիտել և լսել «Ֆալստաֆ», 17-ին՝ «Երեք քույրեր», 18-ին՝ «Վալկիրիա» ներկայացումները: Որպեսզի դիտումը հնարավոր դառնա, պետք է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին գրանցվել կայքում և անվճար բաժանորդագրվել: Յուրաքանչյուր ներկայացման ձայնագրությունը մատչելի է միայն 24- ժամ:

Ենթադրվում է, որ օն-լայն հեռարձակումը կիրականացվի ամեն օր՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ավստրիայում հայտարարված կարանտինի ողջ ժամանակաընթացքում՝ համաձայն wiener-staatsoper.at կայքում հրապարակված գրաֆիկի:

Նշենք, որ այս նույն ձևաչափով իրենց հանդիսատեսների հետ որոշել են հանդիպումներ կազմակերպել Բեռլինի ֆիլհարմոնիան և Նյու-Յորքի Մետրոպոլիտեն օպերան:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:







    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 632 անգամ