Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնն այն վայրն է, որտեղ ստանում են շատ դրական էմոցիաներ

03.17.2020

Մոսկվայի ոչ պետական «Տեատր. Դոկ» թատրոնը կշարունակի աշխատանքը նույնիսկ կորոնավիրուսի չտարածման նպատակով թատրոնների և մշակութային այլ հաստատությունների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրությունից հետո: Բանն այն է, որ քաղաքապետի կարգադրության մեջ արգելքը տարածվում է այն միջոցառումների վրա, որոնցում ներկա գտնվող մարդկանց թիվը կգերազանցի 50-ը: «Տեատր. Դոկ» թատրոնը հայտարարել է, որ իր հանդիսասրահի նստարանների թիվը քաղաքապետի կարգադրության մեջ նշված ժամանակաշրջանում (մարտի 17-ից մինչև ապրիլի 10-ը) կկրճատվի և կհասցվի 40-ի: Իսկ դա նշանակում է, որ այս թատրոնը տեղավորվում է նոր իրավիճակում հանդիսատես ունենալու տեղական իշխանության առաջ քաշած պահանջին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «.teatral-online.ru»-ին:

««Տեատր. Դոկ»-ը հիմա այն քիչ թատրոններից մեկն է, որտեղ կցուցադրվեն ներկայացումներ: Մենք ուրախ ենք, որ պահպանում ենք ձեզ համար խաղալու հնարավորությունը, որովհետև ճգնաժամային շրջաններում մարդուն ծանր ստրեսից փրկում է նրա սիրելի գործը: Թատրոնը մեր սիրելի աշխատանքն է: Բժիշկներն ասում են, որ դրական էմոցիաները օգնում է ամրացնել իմունիտետը: Թատրոնն այն վայրն, որտեղ մեր հանդիսատեսները և մեր դերասանները ստանում են շատ դրական էմոցիաներ: Մենք բոլորին մեզ միանալու, տոմս գնելուև նեկայացման վազելու կոչ չենք անում: Մենք միայն ասում ենք այն մասին, որ մենք աշխատում ենք և միշտ երջանիկ ենք ձեզ տեսնելու համար»,- իր «Instagram»-ի պաշտոնական էջում նշել է թատրոնը:

«Տեատր. Դոկ» թատրոնը հիմա աշխատանքներ է իրականացնում իր հանդիսասրահի սանիտարական վիճակն առավել անվտանգ դարձնելու նպատակով, կատարվում են արտաքին մակերեսների ախտահարման գործողություններ, նույնիսկ թատրոնի աշխատակիցների ու հանդիսատեսների համար ձեռք են բեվում բազմագույն սանիտարական դիմակներ և այլն:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 897 անգամ