Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պրեմիերան կկայանա «Յանդեքս-եթերի» տիրույթում

03.19.2020


Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնում մարտի 21-ին և 22-ին նշանակված «Համաստեղություն» ներկայացման պրեմիերան կկայա օն-լայն հեռարձակման ձևաչափով: Այդ մասին հաստատության մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բրիտանացի դրամատուրգ Նիք Փեյնի «Համաստեղություն» պիեսի մոսկովյան բեմադրությունն հիմնականում իրականացրել են Օլգա Կուդրյաշովայի արվեստանոցի դերասանները՝ ռեժիսոր Ալեքսանդր Ալյաբևի ղեկավարությամբ:Այն օն-լայն կհեռարձակվի մարտի 22-ին, Երևանի ժամանակով 22:00-ին՝ «Յանդեքս-եթերի» տիրույթում: Բեմադրության պրեմիերան համացանցում մատչելի կլինի մեկ օր:

«Համաստեղություն» պիեսը կառուցված է կարճ երկխոսություններով, որոնք միմյանց են կապակցված ոչ գծային պատումի սկզբունքով: Սա մի յուրահատուկ կոլաժ է, որը հնարավորություն է տալիս հետևել «բազմաթիվ իրականությունների», որոնցում միևնույն կյանքային իրավիճակը զարգանում է այլ կերպ, յուրովի:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 736 անգամ