Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դասախոսություն այն մասին, թե ինչ են անում աշխարհի ինքնամեկուսացված թատրոնները

03.25.2020


Մարտի 27-ին ավանդաբար նշվող թատրոնի աշխատողների միջազգային օրը և կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած իրավիճակը կհայտնվեն միևնույն խաչմերուկում: Այդ հանգամանքը հաշվի առնելով Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնն այդ օրը կկազմակերպի on-line դասախոսություն, որը կմեկնաբանի մասնագիտական տոնի խորհուրդը ը և համաճարակային ծանր կացության մեջ հայտնված մարդկանց մեջ տիրող իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Դասախոսությունը նվիրված է ինքնամեկուսացվող աշխարհին և կրում է «Մշակույթը կարանտինի ժամանակ» վերնագիրը:

«Թատրոնի միջազգային օրը, որը պատմության մեջ առաջին անգամ բոլորը նշում են համատարած փակ հարթակներով, չեղյալ հայտարարված պրեմիերաներով, հետաձգված փորձերով և բեմական կոնտետը այլընտրանքային տիրույթների վրա բաշխելու հարցերով, իսկական ժամանակն է խոսելու այն մասին, թե ինչ է թատրոնն իրենից ներկայացնում այսօր: Ինչպիսի՞ն է մրա ֆունկցիան, ու՞մ և ինչու՞ է այն հարկավոր և արդյո՞ք այն կարող է ինչ-որ բան անել, որպեսզի դառնա գոնե մի փոքր ավելի լավը, երբ շրջապատում իշխում է տագնապը և խուճապը»,- հայտարարել են երաժշտական թատրոնի մարդիկ:

Նրանք նաև նշել են, որ դասախոսությունը լսողները կիմանան, թե ինչ են անում աշխարհի ինքնամեկուսացված խոշորագույն թատրոնները և ոչ մեծ անկախ ընկերությունները, ինչպիսի գործողություններ են նախատեսում մասնագիտական միությունները, արդյոք ծայրահեղությունների չեն հասել մշակութային հաստատությունները հեռարձակումներով կամ, ընդհակառակը, հանդիսատեսները չեն զգում դրանց դեֆիցիտը:

«Ստուդիա» կոչվող այս նախագծի դասախոսությունների թեմատիկ ծրագրում կան նաև այլ խոսուն վերնագրեր, որոնցից են, օրինակ «Խոսում և գրում ենք ժամանակակից պարի մասին», «Ինչպես դիտել ժամանակակից պարը», «Ինչպես գրել ժամանակակից պարի մասին» և այլն:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 668 անգամ