Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առցանց թատրոն հեռախոսով

04.21.2020


Նախօրեին, ապրիլի 20-ին, Ռուսաստանի թատերական գործիչների միությունը «Ալմա մաթեր» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Զրույցներ» նախագծի շրջանակներում ներկայացրել է հեռախոսով թատրոնի «Ալլո» առցանց-ներկայացման պրեմիերան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Ալլո»-ն դա դերասանի զրույց է հանդիսատեսի հետ հեռախոսով (այս դեպքում հանդիսատեսի փոխարեն տեղին կլինի ասել՝ ունկնդիր): Նրանք երկուսով, ըստ դերերի, կարդում են պիես, որն իրենից ներկայացնում է երկխոսություն ( հանդիսատեսը նախօրոք էլեկտրոնային փոստով ստանում է իր ռեպլիկները): Հասկանալի է, որ այս տարբերակով հնարավոր են նաև իմպրովիզացիաներ: Եվ, իհարկե, ինտրիգ, որը պահպանվում է մինչև ներկայացման ավարտը,- վստահեցրել են հեղինակները:

«Ալլո» ներկայացումը փորձ է և թատրոնի նոր դրսևորում, որն առաջադրում են նոր պայմանները,- նշել է Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահի տեղակալ Դմիտրի Մոզգովոյը: Նա նաև տեղեկացրել է, որ նախօրեին գործարկվել է նաև այս նախագծի alloteatr.ru կայքը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ցանկացողի, առանց հաշվի առնելու կարանտինը և ինքնամեկուսացումը, դառնալու հանդիսատես, իսկ ավելի ճիշտ՝ ունկնդիր:

Այդ կայքից օգտվելու տեխնալոգիան Դմիտրի Մոզգովոյը, որը նաև այս ներկայացման պրոդյուսերն է, ներկայացրել է հետևյալ կերպ. «Այցելում ենք կայք, այնտեղ թողնում ենք մեր դիմումը, հետադարձ կապի համար լրացնում ենք բլանկը և գնում ենք մեզ առավել հարմար ժամի ներկայացման սեանսի տոմս...»:

Այս ամենն արվում է տանը, բազմոցին նստած:

Իսկ նշանակված ժամին հնչում է հեռախոսազանգը, որը «ձեր համար հնչում է, որպես թատրոնն սկսվելու զանգ»:
Ներկայացումն սկսվում է...

Ներկայացման պրոդյուսերի ասելով ավարտից հետո ույնկնդիրը (հանդիսատեսը) ևս մեկ անգամ կարող է զանգահարել դերասանին, որպեսզի նրա հետ կիսի իր տպավորությունները:

«Ալլո» ներկայացումը «Մատչելիության կետ» արվեստի միջազգային փառատոնում ինքնաբուխ ծնված ծրագրի մասնակից է: Այս նախագծի իրականացումից ձևավորված ողջ հասույթը կուղղվի ինքլյուզիվ թատերական նախագծի «Ալմա մաթեր» հիմնադրամին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 961 անգամ