Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախօրեին ինտելեկտուալ խաղ, իսկ 3 օր անց Ֆրանկենշթայն՝ Բենեդիկտ Քեմփերբեչի կատարմամբ

04.28.2020

Նախօրեին, ապրիլի 27-ին, Լոնդոնի Ազգային թատրոնը մեկնարկել Է իր հանդիսատեսների համար օն-լայն ինտելեկտուալ մրցախաղ, որի թեմատիկ շրջանակները ընդգրկում են ոչ միայն թատրոնի և թատերական կյանքի մասին հարցեր, այլև գրականությանը, պատմությանը, սպորտին ու բնությանը վերաբերող թեմաներ: Այսպիսով, ամեն ամիս վերջին երկուշաբթի օրը լոնդոնյան թատրոնի այդ նախագիծը կհեռարձակվի նրա Facebook-ի պաշտոնական էջում և YouTube-ի տիրույթում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «thestage.co.uk»-ին:

Թատրոնի գործադիր տնօրեն Ռուֆուս Նորրիսի ասելով, երբ ապրիլի սկզբներին սկսել են «Ազգային թատրոնը մեր տանը» նախագիծը ուղղակի զարմացած են մնացել հանդիսատեսների արձագանքներից: «Մենք գիտենք, որ շատերի համար բարդ և մարտահրավերներ պարունակող ժամանակներ են, և հույս ունենք, որ այս նախաձեռնությամբ մենք կկարողանանք առաջարկել մարդկանց ժամանցի եղանակներ, որոնք բավականություն կստանան թեկուզ թվային տեսքով...»:

Ասենք, որ թատրոնն առցանց տարածքում բազմազան ներկապնակով է ներկայացնում նաև իր խաղացանկային աշխատանքները: Օրինակ, ապրիլի 30-ին այս թատրոնի հանդիսատեսները կդիտեն Դենի Բոյլի բեմադրած «Ֆրանկենշթայն» ներկայացումը, որտեղ գլխավոր դերում հերթականությամբ հանդես են գալիս Բենեդիկտ Քեմփերբեչը և Ջոնի Լի Միլլերը:

Բացի այդ առաջիկայում Ազգային թատրոնի վիրտուալ տիրույթում կներկայացվեն ևս 6 նոր վերնագրեր, որոնք կհասցեագրվեն ուսուցիչներին և աշակերտներին, որպես նրանց առցանց դպրոցական պարապմունքների օժանդակ դասընթաց: Այդ ներկայացումներից են, օրինակ, ««Ցանկություն» անունով Փողոցային ավտոմեքենան» կամ « Կատուն թիթեղյա տաք տանիքին» և այլ բեմադրությունները:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 882 անգամ