Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առցանց ներկայացման պրեմիերա Ստալինի դստեր մասին

05.08.2020


Մոսկվայի «Դրամատիկական արվեստի դպրոց» թատրոնը առաջիկա կիրակի առաջին անգամ հանդիսատեսին կներկայացնի Ստալինի դստեր՝ Սվետլանա Ստալինայի (Ալելուևայի) մասին առցանց ներկայացման պրեմիերա: Ժամանակակից ռուսաստանցի դրամատուրգ Յուլիա Պոսպելովայի «Կրեմլյան արքայադուստրը կամ Խոսում է Մոսկվան» պիեսը բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Օգարյովը: Նա այս ստեղծագործությունը բացահայտել է «21-րդ դարի մեկնարկային իրադարձությունները» մրցույթային ժյուրիի կազմում աշխատելիս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

«Պիեսը գրված է սպիտակ ոտանավորի ձևաչափով և իրեն չպարտադրող, նուրբ մանկական տոնայնություն ունի: Սկզբում այն գրավում է արտահայտչականությամբ, ապա հետո՝ իմաստով»,- ասել է ռեժիսորը:

Պիեսը հանդիսատեսին է ներկայացնում Ստալինի դստեր կյանքը՝ ինչպես նշում է ռեժիսորը, Սվետլանայի կյանքի տպավորությունների ընդհատուն «մթնորոտի շերտերի վրայով», որոնցում հոր հետ անցկացրած հանդիպումները ունեցել են «հեքիաթային » համ: Դստեր համար հայրը եղել է ոչ այն է թագավոր, ոչ այն է ամենակարող հրաշագործ, որը պատրաստ էր իրականացնել նրա յուրաքանչյուր ցանկություն:

Աղջկա հասակ առնելու հետ, պատումի մթնոլորտը ստանում է չար երանգավորում: Ընկերները տանը, մեկը մյուսի ետևից, վերածվում են մեռյալների: Բարի հայրիկն արդեն միշտ չէ, որ բարի է: Ավելին, հաճախ նաև առանց որևէ պատճառի, շատ դաժան է:

Հեքիաթայինը դառնում է սյուրռեալիստական: Ի վերջո հերոսուհին հայտնվում է վախի և անորոշության մեջ:
Ներկայացումը առցանց կհեռարձակվի մայիսի 10-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 656 անգամ