Ըստ դրամատուրգի, նախկին կյանքին պետք է հրաժեշտ տալ 06.03.2020
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է նախապայմաններ ձևավորել, որպեսզի թատրոնում զարգանան նոր ձևեր: Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի դրամատուրգ Դմիտրի Դանիլովը: Նա չի բացառում, որ , օրինակ zoom-թատրոնում ռեժիսորները, թատերական նկարիչները կգտնեն նոր գործիքակազմեր և կընդարձակեն թատրոնի հնարավորությունները: Դա, ըստ նրա, կարող է լինել ոչ պարզապես քառակուսի էկրանից խոսող գլուխ.... Անշուշտ, նշել է դրամատուրգը, այդ ձևաչափի թատրոնն ամբողջությամբ չի փոխարինի ոչ առցանց բեմադրություններին, սակայն պարզ է, որ արդեն չի կարելի խոսել «լիարժեք» և «ոչ լիարժեք» թատրոնի մասին, քանի որ դրա սահմանները դարձել են անսահման:
Դրամատուրգը վստահ է, որ նախկին կյանքին պետք է հրաժեշտ տալ: Այն այլևս չի լինի: Այդտեղ կարող են դրսևորվել տարբեր գործոններ: Նախ, որ քաղաքակիրթ աշխարհի մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվել է: Պարզվել է, որ ժամանակակից մարդուն կարելի է արգելափակել և նա նույնիսկ ծպտուն չի հանի... «Գուցե ես ընկնում եմ դավադրապաշտականության մեջ, սակայն կա այնպիսի զգացում, որ սա մի հսկայական էքսպերիմենտ է»,- ենթադրում է Դանիլովը և նշում , որ հավանաբար փորձում էին «մեր համբերությունը, արտաքին ճնշմանը դիմակայելու մեր պատրաստակամությունը: Նրա կարծիքով այդ որակները, պարզվեց, որ մարդու մեջ շատ բարձր են. «Ասեն նստեք ևս մեկ տարի և մենք կնստենք»:
Սակայն, ինչ վերաբերում է թատրոններին, ապա ըստ նրա, բոլոր թատրոնները չէ, որ կհաղթահարեն այս վիճակը: Դրանց թիվը նկատելիորեն կկրճատվի: Կտրուկ կնվազի նաև այն մարդկանց թիվը, որոնք հաճախում են թատրոն և դա այն պարզ պատճառով, որ շատերը կվախենան գնալ մասսայական միջոցառման վայրեր: