Առցանց թատրոնն այնպես, ինչպես դա երևում է իրականում06.15.2020
Ռուսաստանում ապրող և ստեղծագործող երիտասարդ ռեժիսոր Էդգար Զաքարյանը հունիսի 14-ին ցուցադրել է Սանկտ-Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնում բեմադրված «Բալենու այգին» , որը հարմարեցված է համակարգչային տարածքի համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Սակայն այս ներկայացումը շատ ավելի տեղեկատվական բնույթ ունի այն օգտատերերի համար, որոնք ունեն «Minecraft» համակարգչային խաղի լիցենզավորված տարբերակը: Վերջիններս այդ ծրագրի միջոցով կարող են ոչ միայն դիտել ներկայացումը, այլև վիրտուալ տիրույթում շրջել և ծանոթանալ նշանավոր թատրոնին:
Թատրոնն այս ձևաչափով ներկայացնողները աշխատում են ամեն ինչ ցուցադրել այնպես, ինչպես դա երևում է իրականում; Ահա, հնչում է հանդիսատեսին դահլիճ հրավիրող երրորդ զանգը, մարում են լույսերը և սկսվում է ներկայացումը:
Այն չեխովյան հանրահայտ պիեսի «երգիծական, բայց հավաստի» համոռոտ տարբերակն է: Հերոսներին մարմնավորող արտիստները խաղում և իրենց կերպարների խոսքը տեղ են հասցնում իրական ժամանակում...
Ավելացնենք, որ սրանով պետերբուրգյան թատրոնը բացեց իր «Minecraft-բեմադրությունների» շարքը, որտեղ հիմնականում կներկայացվեն դասական գրական ստեղծագործություններ:
Իսկ ներկայացումների հեռարձակումն, անշուշտ ազատ է: Դրանք հասանելի են Սանկտ-Պետերբուրգի համացանցի «Վկոնտակտե» էջում և YouTube հոստինգում:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: