Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ զգացվում է ճնշող մեծամասնության կամքի համատարած կաթվածահարում...

06.29.2020

Սանկտ-Պետերբուրգի Լենսովետի անվան թատրոնն առցանց տիրույթում կներկայացնի գերմանացի մեծ դրամատուրգ և մտածող, բանաստեղծ, բեմական ձևերի բարեփոխիչ Բերթոլդ Բրեխթին նվիրված «Կաբարե Բրեխթ» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին

Հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովի բեմադրությունը նախորդ տարի հանվեց խաղացանկից, սակայն թատերական ակադեմիայի ուսանողների կատարմամբ այն հասցրեց ձեռք բերել յուրահատուկ և իչնքնամոռաց բեմախաղի համբավ:

20-րդ դարի սկզբների եվրոպական կաբարեին բնորոշ երգիծանքի ու ծաղրանմանակման լեզվով երիտասարդ արտիստները պատմում են հանճարեղ Բրեխթի, աշխարհի քաղաքացու և սեփական երկրում փախստական դարձածի մասին, որը տանջալից, մեծ դժվարություններ հաղթահարելու գնով փորձում էր պարզել իր ով լինելը:

Ներկայացումն, ընդհանրապես, արվեստագետրի մասին է, որն ապրում է մեծ ցնցումների ու փոփոխությունների ժամանակաշրջանում:

«Այսօր կաբարեն կարող էլ դառնալ պահանջարկված ժանրերից մեկը»,- այդ մասին ավելի վաղ գրել էր ռուսական «Տեատրալ» հանդեսը՝ նշելով, որ երբ քաղաքականությունը վերածվում է աբսուրդի՝ անվերջ քարոզչական սյուժեներ մատակարարելով հեռուստատեսային նորություններին, երբ զգացվում է բնակչության ճնշող մեծամասնության կամքի համատարած կաթվածահարում, հենց կաբարեի սանձեր չճանաչող դերասանները, բրեխթյան կոշտ տեքստերը և Վայլի կրքոտ երաժշտությունը կկարողանային շարժման մեջ դնել հանդիսատեսին:

Բուտուսովի պատրաստած «Կաբարեն» բեմում մնաց 4 տարի: Այնտեղ գլուխ- գլխի են հավաքվում Բրեխթի կյանքի և պիեսների հերոսները...

Այս գործը արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ Բրեխթին մարմնավորող դերասանը՝ Սերգեյ Վոլկովը, արժանացել է թատերական Ռուսաստանի ամենապատվավոր՝ «Ոսկե դիմակ» մրցանակին:

Ներկայացումը հնարավոր է դիտել թատրոնի «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի էջում, Երևանի ժամանակով 20:00-ին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 675 անգամ