Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոյմայերը բեմադրություն է պատրաստել կորոնավարակի ամենաթեժ պահին

07.20.2020


Սեպտեմբերի 6-ին Գերմանական Համբուրգ քաղաքի բալետը պետք է սկսի նոր թատերաշրջանը։ Այդ իրադարձության առթիվ հանդիսատեսին կներկայացվի «Թափանցիկ լույս» նոր բեմադրությունը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավար Ջոն Նոյմայերը պատրաստել է կորոնավիրուսի համաճարակի ամենաակտիվ շրջանում։ Նա այդ խնդիրը լուծել է նոր ներկայացում բեմադրելու դեմ հանդես եկող արհմիութենական կազմակերպությանը համոզելով, որ իրենք աշխատանքը կկազմակերպեն անվտանգության բոլոր կանոնները պահպանելով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Ներկայացման փորձերը Նոյմայերը սկսել է ապրիլի 28-ին՝ երկշաբաթյա բանակցություններից հետո, որոնց համար հատուկ վարձել էր փաստաբանների։ Նա իր բեմադրության յուրաքանչյուր դրվագ պատրաստել է փոքրիկ մի խմբի հետ աշխատելով։ Խմբում սովորաբար եղել է մինչև 7 պարող, իսկ զուգապարերը պատրաստել է միայն ընտանեկան զույգերի հետ՝ այսինքն, արտիստների հետ, որոնք ապրում էին միասին և գտնվում են մշտական փոխհաղորդակցության տարածքում։

«Թափանցիկ լույսը» տևում է մոտ 1,5 ժամ։ Այն կցուցադրվի առանց ընդմիջման և առանց նվագախմբի մասնակցության։ Երաժշտական մասը կապահովի դաշնամուրը՝ Շուբերտի ստեղծագործությունների կատարմամբ։

Մինիմալիստական, դրվագային բեմադրության մեջ, որը Նոյմաերը համեմատում է «փոքրիկ ափսեների մեջ՝ շատ գեղեցիկ կերակուրներ մատուցող» ճապոնական խոհանոցի հետ, չկան հատուկ կարված հագուստներ և դեկորացիաներ։ «Ես մտածեցի օգտագործել իմ «Աննա Կարենինայի» սպիտակ պատը։ Գուցե Աննայի ուրվականը հայտնվի բալետում, գուցե և, առկայծեն այլ ուրվականներ նաև իմ մյուս բեմադրություններից՝ «Քամելազարդ տիկինը», «Նիժինսկի»․․․․»,֊ հայտարարել է Նոյմայերը։

Ներկայացման պրեմիերային ցուցադրությունները, որ կայանալու են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, կներկայացվի 1600 հանդիսատեսների համար նախատեսված դահլիճում, որի յուրաքանչյուր ցուցադրությանը, սակայն, ներկա կլինի ընդամենը 400 մարդ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 892 անգամ