Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձելով կյանքը հնարավորինս մոտեցնել բնականոն ռիթմերին

08.20.2020


Այսօր, օգոստոսի 10-ին, Մոսկվայի «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնը «Մեր բակի երգերը» լեգենդար բեմադրությամբ կմեկնարկի իր նոր թատերաշրջանը։ Ներկայացումն ավանդության համաձայն կընթանա թատրոնի ներքին բակում; Կապված սահմանափակող սանիտարական նորմերի պահպանման հետ, հանդիսատեսների թիվը այստեղ նույնպես կսահմանափակվի; Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Հաջորդ օրը՝, օգոստոսի 21-ին, թատերախումբը հանդես կգա բարեգործական ներկայացմամբ քաղաքային թիվ 1 հիվանդանոցի բուժանձնակազմի համար; Այդ երեկոն, որպես երախտագիտության նշան, արտիստները կնվիրեն համաճարակի դեմ պայքարող բժիշկներին;

«Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի նոր թատերաշրջանի գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա գեղարվեստական ղեկավար Մարկ Ռոզովսկու «Ֆաննի» պիեսի հեղինակային բեմադրությունը;

Պիեսը ունի վավերագրական հիմք և նվիրված է Լենինի վրա կրակող էսեռուհի Ֆանի Կապլանի կյանքի վերջին օրերին։

Բացի այդ, թատրոնը պատրաստում «Ռասպուտինի գաղտնիքը» մյուզիքլը, որտեղ փորձ է արվում բացահայտել Ռուսական կայսրության կործանման պատճառները և Գրիգորի Ռասպուտինի դերը այդ պատմության մեջ։

Այսքանով հանդիսատեսների հետ անմիջական շփման համար նախատեսված նոր և հին բեմադրությունները չեն ավարտվում; Կան նաև այլ նախագծեր, որոնք կներկայացվեն թատերաշրջանի ընթացքում՝ փորձելով մշակութային հաստատության կյանքը հնարավորինս մոտեցնել բնականոն ռիթմերին; Այդ առումով արժե հիշատակել, որ «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի Հին բեմում կշարունակվի «Պոեզիայի ժապավեն․ նախագիծը, որի ընթացքում կընթերցվեն ռուսաստանցի նշանավոր բանաստեղծների ստեղծագործությունները;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 925 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Ամենաընթերցվածը
    Արխիվ ըստ ամիսների